Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ

07/03/2014
- 07 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմանեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը ծնվել է 1949-ին Հալեպում, Սիրիա: 1961ին ընդունվել է Անթիլիասի հոգեւոր ճեմարանը, որտեղ դասընկեր է եղել ներկայիս Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին: Կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո նա ծառայել է նախ Շվեյցարիայում, ապաՙ Իսրայելում, նախքան Թորգոմ արք. Մանուկյանի հրավերով Նյու Յորք մեկնելը: Մ. Նահանգներում նա ծառայել է Սպրինգֆիլդում (Մասաչուսեթս), Հյուստոնում (Տեքսաս) նախքան որպես եպիսկոպոս դարձյալ Երուսաղեմ վերադառնալը 1999-ին:

Անցյալ տարի ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք:

Վերջերս նա մի քանի հայկական համայնքներ է այցելել ծանոթացնելու համար տեղաբնակներին Երուսաղեմի պատրիարքարանին հուզող խնդիրների հետ: Այցելությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Մ. Նահանգներում: Նյու Յորքի շրջանում գտնված միջոցին պատրիարքին ի պատիվ հանդիպում-ընդունելություն է կազմակերպվել Ռամկավար ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության ղեկավարներից Հակոբ Վարդիվառյանի բնակարանում (Նյու Ջերսի), որին ներկա են գտնվել ՌԱԿ-ի եւ ԹՄՄ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Օգտվելով առիթից «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանը (Ուոթըրթաուն) Սբ. Հակոբ հայկական եկեղեցում հարցազրույց է ունեցել պատրիարքի հետ, որի ընթացքում վերջինս իր ծրագրերն է ներկայացրել, ընդգծելով հատկապես ավելի շատ ներդրումներ եւ ավելի շատ ուխտավոր այցելուներ ունենալու առաջնահերթ պահանջները:

«Ես այս առիթը օգտագործում եմ այցելելու համար հայկական կազմակերպությունները, ինչպիսին է, օրինակ, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը խոստացել է նոր կենտրոն կառուցել Երուսաղեմում գտնվող ցեղասպանության արխիվների համար, որոնց մի մասը ժամանակին Կոնստանդնուպոլսի պատրիարքարանից են փոխադրվել ապահովության նկատառուներով: Այդ նպատակի համար ՀԲԸՄ-ն նվիրաբերում է 200 հազար դոլար: ՀԲԸՄ-ն նաեւ առաջարկել է օգնել վարչական եւ իրավական հարթակներում լուծելու պատրիարքապատկան անշարժ գույքի խնդիրները, որոնք չնայած վերահսկողության տակ են, բայց կարիք ունեն մեծ գումարների, որովհետեւ տարեկան եկամուտները հազիվ են ծածկում ծախսերը, իսկ արտասահմանյան նյութական օժանդակություն արդեն ավելի քան 30 տարի չի կատարվել»:

Մանուկյան պատրիարքը հավելել է, որ պատրիարքարանը շատ կշռադատված քաղաքականություն է վարում Իսրայելի եւ Պաղեստինի իշխանությունների հետ: «Ճիշտ է, մարտահրավերներ կան, բայց մենք առաջին հերթին փորձում ենք պահպանել խաղաղությունը համայնքներում» , ասել է նաՙ անդրադառնալով հույն ուղղափառ, կաթոլիկ եւ ղպտի եկեղեցիների հետ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող միջադեպերին: «Դրանք ժամանակավոր, անցողիկ խնդիրներ են, եւ մենք մեծ ուշադրություն չենք դարձնում դրանց: Հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսարանները մեկ կամ երկու անգամ պատահած դեպքեր են: Մենք փորձում ենք միշտ գտնել ոսկե միջինը եւ լուծել խնդիրները» :

Խոսելով քահանաների պակասի մասին, նա հատկապես նշել է. «Երուսաղեմում մենք առնվազն 35 հոգեւորականների կարիքն ունենք, որպեսզի կարողանանք հոգալ Մայր տաճարի, Սրբոց թարգմանչաց վարժարանի տնօրենի եւ փոխտնօրենի, ինչպես նաեւ ճեմարանի, այլեւայլ գրասենյակների եւ անշարժ գույքի հոգսերը» :

Արծարծելով ուխտագնացության հարցերը, պատրիարքը շեշտել է. «Մենք ուխտագնացությանը նոր շունչ հաղորդելու խնդիր ունենք: Իսրայելի կառավարության կարծիքով հայերի թիվը փոքր է, եթե մենք մեծ թվով ուխտավորներ ունենանք, այդ կարծիքը կփոխվի: Մյուս կողմից այցելուների պահանջն է մնալ պատրիարքարանի տարածքում, իսկ դրա համար մենք 50-60 սենյականոց մի հյուրանոցի կարիքն ունենք: Թյուր կարծիք կա, որ նվիրաբերված գումարներն անհետանում են: Ընդգծեմ այստեղ, որ մենք փող չենք ցանկանում: Ծրագրեր ունենք, որոնցով հետաքրքրվողները կարող են գալ Երուսաղեմ եւ իրենց հսկողության տակ իրականացնել այդ ծրագրերը: Ծրագրերից մեկը հյուրանոցն է, որի կառուցման դեպքում ե՛ւ ներդնողն է շահելու, ե՛ւ ուխտավորը» :

Վերջում նա տեղեկացրել է, որ բանակցությունների հետեւանքում Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հեշտացրել է Հայաստանից ուխտավորների այցըՙ վերացնելով վիզայի պահանջը: Չնայած օրենքը դեռ չի գործում, բայց շուտով կգործի: «Ապշեցուցիչ է, որ աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը վերահսկում են եւ շարունակելու են վերահսկել Երուսաղեմի սուրբ քաղաքի մեկ վեցերորդ մասը, մեկ միլիարդի հասնող կաթոլիկների եւ մոտ 600 միլիոն ուղղափառություն դավանողների հետ միասին: Ամեն ինչ սկսվել է Երուսաղեմից: Քրիստոսն այստեղ է ծնվել եւ մահացել: Եթե Երուսաղեմը չլիներ, Հայաստանում քրիստոնեությունը չէր տարածվի: Ուստի հաստատ կարող եմ ասել, որ քանի Աստված մեզ հետ է, ոչ ոք մեր դեմ չի կարող գնալ: Աստված միշտ օգնելու է մեզ» , եզրակացրել է պատրիարքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՆԵՐՔՈՒՍՏ ՀԱՆԳԻՍՏ ԶԳԱՆՔ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՆԵՐՔՈՒՍՏ ՀԱՆԳԻՍՏ ԶԳԱՆՔ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական