Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԽՈՍՏԱՑԱՎ

26/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Տնտեսական մրցակցության հանձնաժողովն այս տարի շարունակել է իր ակտիվ գործունեությունըՙ բացահայտելով գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր: Ամփոփելով անցնող տարինՙ այդ մասին երեկ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը : Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահումները` դեղերի ներմուծում եւ իրացում, ջրամատակարարում, տրանսպորտ, հեռախոսակապ, միջմարզային ուղեւորափոխադրումներ եւ այլն: «Մենք շարունակելու ենք հետեւել ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարողները: Լինելու են նոր բացահայտումներ, որոնց մասին դեռ չենք բարձրաձայնի», հայտարարեց Արտակ Շաբոյանը:

Անցյալ տարի հանձնաժողովը բացահայտել է նաեւ հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, իսկ այդ խախտման համար պետական գնումների ոլորտում 8 ընկերություն ենթարկվել է խիստ պատասխանատվության եւ տուգանվել 40 մլն դրամի չափով: Այդ ընկերությունները կհայտնվեն գնումների աջակցման կենտրոնի «սեւ ցուցակում» եւ որոշ ժամկետով կզրկվեն պետական գնումներին մասնակցելու իրավունքից:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հարցին պատասխանելովՙ Արտակ Շաբոյանն ասաց, որ Մաքսային միության անդամ դառնալուց հետո հայկական ընկերությունները մեծ հնարավորություններ կստանան ապրանքների արտահանման ավելացման եւ նոր շուկաների ձեռքբերման համար: Ըստ հանձնաժողովի նախագահիՙ անդամակցությունը կխթանի մեր տնտեսվարողների թվի եւ արտադրության ծավալների ավելացումը, ինչն էլ կբերի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՅԱԼԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ.

Հաջորդ գրառումը

ԵՎՍ ՄԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, ԱՅՍ ԱՆԳԱՄ` ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՍ ՄԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, ԱՅՍ ԱՆԳԱՄ` ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական