Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուներից մեկըՙ «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը փորձաշրջան է անցնում Լիբանանի «Նժմեհում»: Նրան Լիբանան են հրավիրել Արմեն Սանամյանի առաջարկով, որը ներկայումս Բեյրութում է եւ բանակցում է «Նժմեհի» հետ, որպեսզի զբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
Առայժմ փորձաշրջանը Մանասյանի համար հաջող է անցնում: «Նժմեհը» հրավիրել էր ԱՄՆ-ից սեւամորթ մի հարձակվողիՙ Մուստաֆա Բազիին, սակայն մի քանի մարզումներից ու ստուգողական հանդիպումից հետո նրա ծառայություններից թիմը հրաժարվեց: Իսկ Մանասյանն իրեն հիանալի է դրսեւորել ստուգողական խաղումՙ դառնալով հեթ տրիկի հեղինակ: Այնպես որ հավանականությունը մեծ է, որ Միհրանը կընդգրկվի «Նժմեհում»: