«Սպորտ Էքսպրեսի» տեղեկացմամբ, Ռոման Բերեզովսկին հնարավոր է, որ կարիերան շարունակի Եկատերինբուրգի «Ուրալում», որտեղ հանդես են գալիս ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը: «Դինամոն» եւ «Ուրալը» նախնական համաձայնության են եկել Բերեզովսկու հարցում: Փորձառու դարպասապահը վաղուց արդեն «Դինամոյի» հիմնական կազմում չի ընդգրկվում: