Պետեր Ջեկսոնի երկու տրիոլոգիաների («Մատանիների տիրակալը», «Հոբբիթ») «հայրենիքը» (Միջին Երկիր) դարձած Նոր Զելանդիան մի քանի ամսով կվերածվի Պանդորայի:
Ջեյմս Քամերոնը հայտարարել է «Ավատարի» շարունակվող 3 ֆիլմերիՙ Նոր Զելանդիայում նկարահանելու մասին: Այսպիսով Նոր Զելանդիայի տնտեսությունը կստանա հերթական ներարկումը Հոլիվուդից:
Նոր Զելանդիայի տնտեսական զարգացման նախարար Սթիվեն Ջոյսը նշել է, որ «Ավատարի» այս նոր նկարահանումները կստեղծեն հարյուրավոր նոր աշխատատեղեր երկրում: Fox կինոստուդիան նույնպես պարտքի տակ չի մնում, երկրի կառավարությունը Քամերոնին 25 %-ի չափով պատկառելի հարկային զեղչեր է տրամադրում:
Ֆիլմի ստույգ բյուջեն ռեժիսորը չի հայտարարում, սակայն հայտնի է, որ Նոր Զելանդիայում կմնա շուրջ 412 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես նշել է ռեժիսորը, հարկային այս մոտեցման շնորհիվ ֆիլմի ստեղծման արժեքը չի գերազանցի 1 մլրդ դոլարը:
2009-ին էկրաններին բարձրացած «Ավատար» ֆիլմը կինոյի պատմության մեջ համարվում է ամենադրամարկղայինը, որի շահույթը կազմում է ավելի քան 2,7 մլրդ դոլար: Երեք ֆիլմերի նկարահանումները Քամերոնը պատրաստվում է անել միաժամանակ:
«Ավատար-2»-ի ներկայացումը պատրաստվում է 2016-ի դեկտեմբերին, 3-րդը 2017-ին եւ 4-րդըՙ 2018-ին:
Ըստ Նոր Զելանդիայի վարչապետի հետ նախնական պայմանավորվածության, ապագա «Ավատար»-ներից մեկի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այդ երկրում: