Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 28 շախմատիստներից 20-ը մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին:
Նրանց թվում են մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Կարենը հաղթեց Ռոկաս Կլաբիսին, Հովհաննեսը պարտության մատնեց Անդրե Մեյլանին: