Բրազիլիայի շախմատի առաջնությունում հաղթարշավն է շարունակում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, որը հավակնում է չեմպիոնի տիտղոսին: 7-րդ տուրում Մխիթարյանը հերթական հաղթանակը տոնեց Ռաֆայել Դի Բեռարդինոյի նկատմամբ ու 6,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 6-ական միավորով հայ շախմատիստին հետապնդում են Ցեզար Ումետսուբոն եւ Ռաֆայել Լեյթաոն: