Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՔՍԱՎՈՐ` ՄԱՔՍԱՆԵՆԳ. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է «ՀԵՏՔԵՐ ՄԱՔՐԵԼ»

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Ազգ»-ի երեկվա համարում մենք գրել էին, որ Կարսի օդանավակայանում ձերբակալվել, Իգդիր է տեղափոխվել եւ թուրքական իրավապահներին նախնական ցուցմունքներ է տվել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի Նախիջեւանի ինքնավարության Սադարակի մաքսային անցակետի պետ Միրմահոմեդ Սեիդովը:

Բաքվի լրատվամիջոցները երեկ Սեիդովի պաշտոնի հարցում որոշակի պարզություն են մտցրել: Ըստ այդմ, նա Սադարակի մաքսային վարչության պետն է, որին թուրք իրավապահները ներկայացրել են մաքսանենգության եւ դրամաշորթության մեղադրանք: Սեիդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Մեր նախորդ հրապարակման մեջ ենթադրել էինք, որ Սեիդովի ձերբակալությունը կապ ունի վերջին օրերին Թուրքիայում ծավալված հակակոռուպցիոն գործողության շրջանակներում կատարված այլ ձերբակալությունների հետ: Մենք նաեւ ասել էինք, որ, ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը փորձելու է Սեիդովի գործը ծառայեցնել Իլհամ Ալիեւի քաղաքական հավակնությունները չափավորելու` իր նպատակադրվածությանը:

Թուրքիայից ստացվող տեղեկատվությունը, սակայն, մեր այդ ենթադրությունը չի հաստատում: Բանն այն է, որ ոստիկանության կողմից իրականացված ձերբակալություններին չափազանց խիստ արձագանքել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Տպավորություն է ստեղծվում, թե թուրքական ոստիկանությունը սլաքն ուղղել է հենց Էրդողանի կառավարության դեմ:

Նախօրեին ձերբակալվել են մի քանի նախարարի որդիներ, իսկ երեկ էլ հայտնի է դարձել, որ նույնն սպասում է նաեւ նրանց հայրերին, որոնք Թուրքիայում իշխող կուսակցության անդամ են: Այս համապատկերին Սադարակի մաքսային վարչության պետի ձերբակալությունը բոլորովին այլ ենթատեքստ է ստանում: Այն է` որ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները ներգրավված են նույն կոռուպցիոն գործարքներում:

Հավանաբար այս տպավորությունը ցրելու համար երեկ ադրբեջանական virtualaz.org-ը, հղում անելով Անկարայի իր «վստահելի աղբյուրներին», տեղեկագրել է, որ Սեիդովի ձերբակալության համար հիմք է հանդիսացել հեռավոր երթուղիների թուրք վարորդներից ստացած «խմբային նամակը, որով նրանք բողոքել են Սեիդովի կողմից դրամաշորթության աղաղակող փաստերի դեմ»:

Որ Անկարայի «վստահելի աղբյուրներ» գոյություն չունեն, եւ սույն վարկածը հորինվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից, կասկած իսկ չի հարուցում: Քանի որ որքան էլ «եղբայրական», Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն դեպքում տարբեր երկրներ են, եւ թուրք իրավապահները չէին կարող ադրբեջանցի բարձրաստիճան մաքսային պաշտոնյայի ձերբակալել միայն այն բանի համար, որ հեռավոր երթուղու թուրք վարորդները վերջինիս մեղադրում են դրամաշորթությամբ զբաղվելու մեջ:

Թուրքական կողմը նպատակահարմար կգտներ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին հայտնել, որ Սեիդովն զբաղվում է դրամաշորթությամբ եւ կխնդրեին ձեռնարկել համապատասխան քայլեր` ինչպես պահանջում է միջպետական հարաբերությունների արարողակարգը կամ առավելագունը Սեիդովը Թուրքիայում կհայտարարվեր անցանկալի անձ եւ կարտաքսվեր:

Նրան, մինչդեռ, ոչ միայն ձերբակալել եւ հարցաքննել են, այլեւ տարել են դատարան, որն էլ խափանման միջոց է ընտրել կալանքը: Հետեւաբար, Սեիդովը մեղադրվում է Թուրքիայի տարածքում կատարած հանցագործության մեջ: Տեղեկացվում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունն այդ հարցով «բանակցություններ է սկսել թուրքական իշխանությունների հետ»:

Թե ի՞նչ ընթացք կունենա Սեիդովի գործը, պարզ կդառնա գուցե առաջիկա օրերին: Դա կախված կլինի հատկապես նրանից, թե որքա՞ն հետեւողական կլինի Էրդողանի կառավարությունը ոստիկանության հետ դիմակայության ընթացքում: Ակներեւ է դառնում, որ Թուրքիայի կառավարությունը նպատակադրվել է արդարացնել կոռուպցիայի մեջ մեղադրվող նախարարներին եւ նրանց որդիներին` բանը ներկայացնելով որպես ներքաղաքական մրցակցության դրսեւորում:

Գուցե հենց Էրդողանի վճռականության հանդեպ վստահությունն էլ պաշտոնական Բաքվին հույս է ներշնչել, որ Սեիդովի կալանքը հնարավոր է փոխարինել նրան Ադրբեջանի «արդաադատության մարմիններին հանձնելու» մասին որոշմամբ: Եվ հենց այդ հեռանկարով էլ ադրբեջանցի տեղեկատվական տեխնոլոգները հնարել են, որ Սադարակի մաքսային վարչության պետը թուրք իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հեռավոր երթուղու վարորդների դիմում-բողոքի արդյունքում:

Դա նման է «հետքեր մաքրելուն»: Կհաջողվի՞ իլհամալիեւյան վարչախմբին ծածկաքողարկել հերթական կոռուպցիոն սկանդալը: Գուցե` այո, բայց դրանից էապես ոչինչ չի փոխվի: Բարձրաստիճան մաքսավորին մաքսանենգության, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեջ մեղադրելու մասին տեղեկատվությունը սփռվել է աշխարհով մեկ: Եվս մեկ անգամ ակներեւ է դարձել, որ Ադրբեջանում օրինավոր իշխանություն չկա, գոյություն ունի վարչախումբ, որի բոլոր գործողություններն ունեն հանցավոր նպատակներ եւ իրականացվում են դարձյալ հանցավոր միջոցներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐՏՆԱՋԱՆ ՊԱՅՔԱՐ` ՆՈՐ ՏԱՐՎԱ ՍԵՂԱՆԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸՙ 2015-Ի ԿԵՍԵՐԻՑ ՈՉ ՇՈՒՏ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸՙ 2015-Ի ԿԵՍԵՐԻՑ ՈՉ ՇՈՒՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական