Նախկին փյունիկցիներ, ընթացիկ առաջնությունում «Բանանցում» հանդես եկող Էդգար Մալաքյանն ու Արտակ Եդիգարյանը փորձաշրջան են անցնում ղազախական «Տարազի» կազմում: Ջամբուլի թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Հայ ֆուտբոլիստները մասնակցել են Թուրքիայի 2-րդ խմբի առաջնության մասնակից «Մուրտփաշայի» հետ ստուգողական հանդիպմանը, որում «Տարազը» հաղթել է 2-1 հաշվով:
Հոլանդացի մասնագետ Առնո Պայպերսի ղեկավարությամբ հանդես եկող «Տարազը» հավաքի ընթացքում 2-րդ հաղթանակը տոնեց: Մինչ այդ թիմը 1-0 հաշվով հաղթել էր Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր Ալմաթիի «Կայրաթին», որի կազմում հանդես է գալիս Արթուր Եդիգարյանը: Նախորդ առաջնությունում «Տարազը» 12 թիմերի պայքարում գրավել է 10-րդ տեղը: