Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը ճանաչվել է Բուլղարիայի տարվա լավագույն մարզիչ: Բուլղարիայի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչը հարցման արդյունքներով վաստակել է 147 միավոր: Նա գերազանցել է Բուլղարիայի վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Կամելո Պլաչիին (108 միավոր) եւ երկրի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Լուդոգորեցը» գլխավորող Ստոյչո Ստոեւին (102 միավոր):
«Շատ ուրախ եմ տարվա մարզիչ ճանաչվելու առիթով: Շնորհակալություն լրագրողների ֆեդերացիային ու իմ թիմին», նշել է Արմեն Նազարյանը: