Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԼԱՄԻԶՄԻ ՎՏԱՆԳՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԱՍԱԴԻՆ

19/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Սաուդցիները դատապարտեցին Օբամայի «արկածախնդրությունը»

Արեւմուտքի երկրների ներկայացուցիչները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին առաջին անգամ ասել են, որ Ժնեւի բանակցություններում Ասադի պաշտոնաթողության հարցը չի քննարկվելու: Նախագահ Ասադը կպահպանի իշխանությունը եւ կդառնա անցումային պրոցեսի մասնակիցը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրներ:

Գործակալությունը մեջբերում է սիրիական ազգային կոալիցիայի մի բարձրաստիճան ներկայացուցչի, որի խոսքերովՙ ընդդիմությանն օգնող «Սիրիայի բարեկամներ» պետություններ ֆորումի անդամները իրենց այդ որոշումը պատճառաբանել են, որ Ասադի տապալման դեպքում Սիրիան կհայտնվի քաոսի մեջ, կդառնա արմատական իսլամիստների ռազմակայան:

Ռոյթերի զրուցակիցը նաեւ նշել է, որ արեւմուտքցի դիվանագետների մեջ կան նաեւ այնպիսի անձինք, որոնք պատրաստ են Ասադին ընձեռել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն:

Նմանօրինակ հայտարարությունը Սիրիայի ճգնաժամի նկատմամբ Արեւմուտքի մոտեցման փոփոխության նոր վկայություն է: Վերջերս Արեւմուտքը գլխավոր վտանգ է համարում ոչ թե Ասադին, այլ արմատական իսլամիստներին: Դա նշանակում է, որ Արեւմուտքի երկրները զգալիորեն մոտեցել են Ռուսաստանի դիրքորոշմանը, որը վաղուց Սիրիայի չափավորական ընդդիմությանը կոչ է անում Ասադին աջակցել արմատական իսլամիստների դեմ մղվող պայքարում:

Այն բանից հետո, ինչ իսլամիստ գրոհայինները թուրքական սահմանի մոտ գրավեցին «Սիրիական ազատ բանակի» կենտրոնակայանը, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հայտարարեցին, որ դադարեցնում են չափավորական ընդդիմության ջոկատների զինամատակարարումը: Այդ պատճառով հերթական հակամարտությունը ծագեց ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ:

Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Մուհամմեդ բին Նավաֆ բին Աբդուլազիզ ալ Սաուդը «Նյու Յորք թայմս» թերթի էջերում աննախադեպ խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների մերձավորարեւելյան քաղաքականությունը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկը հանդիսացող պետության պաշտոնական ներկայացուցիչը նախագահ Օբամայի վարչակազմին մեղադրել է «արկածախնդրության» մեջ:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների կարծիքով, Արեւմուտքի մերձավորարեւելյան քաղաքականությունը (առաջին հերթին խոսքը Սիրիայի եւ Իրանի մասին է) անմիջական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար:

Սաուդցի դեսպանը գրում է, որ իր երկիրը իսլամի օրրանն է եւ արաբական աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, ուստի հսկայական պատասխանատվություն է կրում տարածաշրջանի ապագայի համար: Թագավորությունը փաստորեն «համաշխարհային էներգետիկ բանկ» է եւ տարածաշրջանում ունի համապարփակ տնտեսական ու քաղաքական շահեր:

Էր Ռիադը հայտարարում է, որ հանուն այդ շահերի պատրաստ է գործել նույնիսկ առանց իր արեւմտյան դաշնակիցների աջակցության: Դեսպանի հոդվածում ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է գործողությունների ամեն կարգի տարբերակներ քննության առնել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար: Հոդվածագիրը հասկացնում է, որ խոսքն առաջին հերթին ճնշման դիվանագիտական եւ տնտեսական լծակների, մասնավորապեսՙ Ասադի չափավորական հակառակորդներին հատկացվող օգնությունն ավելացնելու մասին է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱՋԻԿԱ 3 ՏԱՐԻՆԵՐԻՆ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԿՆԵՐԴՆԻ 37,3 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական