Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ. Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ

19/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության պաշտոնական Musavat.com կայքը, հղում անելով թուրքական Haberler.com-ին, երեկ տեղեկացրել է, որ Թուրքիայում ձերբակալվել Նախիջեւանի ինքնավարության Սադարակի շրջանի մաքսային անցակետի պետ Միրմահոմեդ Սեիդովը: Սեիդովը ձերբակալվել է Կարսի օդանավակայանում, որտեղից թուրք իրավահապները նրան անմիջապես տեղափոխել են Իգդիր:

Փաստի առթիվ որեւէ այլ մանրամասնություն հայտնի չէ, բացի այն, որ Սեիդովի ձերբակալությունն իրականացվել է «մաքսանենգության եւ կոռուպցիայի դեմ իրականացվող գործողության շրջանակներում»: Ոստիկանության Իգդիրի բաժանմունք է ներկայացել նաեւ այդ քաղաքում Ադրբեջանի հյուպատոս Ասլիման Ալիեւը: Ըստ տեղեկությունների, Իգդիրի ոստիկանության բաժանմունքում «Սեիդովը տվել է նախնական ցուցմունքներ, այդ ընթացքում ներկա է գտնվել նաեւ Իգդիրում Ադրբեջանի հյուպատոսը»:

Բացի այն, որ Ադրբեջանի մաքսային ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը Թուրքիայում ինքնին չափազանց արտառոց երեւույթ է, այս տեղեկատվությունն ուշադրություն է գրավում նաեւ նրանով, որ նույն օրը Թուրքիայում մաքսանենգության եւ կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է նախկինում Իրանի քաղաքացի, էթնիկ ադրբեջանցի մի գործարար` Ռզա Զարրաֆը: Այդ մասին նույնպես երեկ տեղեկացրել է virtualaz.org-ը:

Զարրաբը մեղադրվում է Թուրքիա մաքսանենգ ճանապարհով ոսկու ձուլակտորներ տեղափոխելու եւ թուրք պաշտոնյաներին կաշառք տալու մեջ: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի քաղաքացիություն եւ «Սարրաֆ» ազգանուն ձեռք բերելուց հետո հիշյալ անձը 2009-12թթ. ընթացքում Իրանից ապօրինի ճանապարհով, իր հիմնադրած կեղծ ընկերությունների միջոցով, Թուրքիա է «տեղափոխել 87 մլրդ եվրո»:

Ռզա Զարրաֆը մեղադրվում է նաեւ տարբեր տարիների ընթացքում Թուրքիայից Ռուսաստան 40 մլն դոլար եւ 10 մլն եվրո ապօրինի տեղափոխելու մեջ: Թուրքական իրավապահներին հայտնի է դարձել, որ այդ գումարները պատկանում են ադրբեջանցի գործարարներ Ա. Նիզամիին, Խ. Սուրխային եւ Յու. Վիդադիին: Թուրքական կողմը միջազգային հետախուզում է հայտարարել` հայտնաբերելու նշված անձանց` նրանց հետագայում օրենքով պատասխանատվության ենթարկելու համար:

Ամենահետաքրքրականն այն է, որ, ըստ թուրքական իրավապահների, Զարրաֆը 2011թ.-ից ի վեր «Թուրքիայից ապօրինաբար արտահանել է 1,5 տ ձուլածո ոսկի, իսկ գործարքն իրականացնելու համար թուրք պաշտոնյաներին նրա տված կաշառքի գումարն անցնում է տասնյակ միլիոն դոլարից»:

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը իշխող ընտանիքի փաստացի սեփականությունն է, հենց 2011թ.-ից է «պետական պահուստներ ստեղծելու նպատակով» սկսել արտերկրում ձուլածո ոսկի ձեռք բերելու գործընթաց: Թուրքական աղբյուրները, Ռզա Զարրաֆի ապօրինությունների մասին խոսելիս չեն նշում նրա կողմից արտերկիր տեղափոխված ոսկու ձուլակտորների ծագման աղբյուրը:

Այսինքն, առայժմ հայտնի չէ, թե Ռզա Զարրաֆը ձուլածո ոսկին Թուրքիայո՞ւմ է ձեռք բերել, թե՞… Բայց քանի որ նա մեղադրվում է մաքսանենգության մեջ, ապա ինչո՞ւ չենթադրել, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Թուրքիայից ոսկու ձուլակտորների արտահանմանը, այլեւ դրանք Թուրքիա ներմուծելուն:

Նախիջեւանի ինքնավարությունը Թուրքիայի հետ մաքսային այլ, բացի Սադարակից, անցակետ չունի: Եվ եթե դեկտեմբերի 17-ին Ստամբուլում էթնիկ ադրբեջանցի Ռզա Զարրաֆը, իսկ հաջորդ օրը Կարսում Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակից Միրմահոմեդ Սեիդովը ձերբակալվել են նույն` մաքսանենգության եւ կոռուպցիայի, մեղադրանքով, ապա տրամաբանական չէ՞ ենթադրել, որ թուրք իրավապահները դա արել են նույն գործողության շրջանակներում:

Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ թուրքական լրատվամիջոցները գրեթե միաժամանակ եւ նույն համատեքստում են տեղեկատվություն տարածել Զարրաֆի եւ Սեիդովի ձերբակալության մասին: Աչքի է զարնվում նաեւ հանգամանքը, որ Սեիդովը նախնական ցուցմունքներ է տվել ոչ թե փաստաբանի, այլ` Իգդիրում Ադրբեջանի հյուպատոսի ներկայությամբ: Իսկ վերջինս ինքնագլուխ չէր կարող ներկայանալ Իգդիրի ոստիկանություն, նա կատարել է Ադրբեջանի ԱԳՆ հանձնրարարությունը:

Ըստ երեւույթին, թուրք-ադրբեջանական հարաբերություններում սկանդալ է հասունանում: Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Բաքվի արվարձաններից մեկում «Ուրֆա» ռեստորանային համալիր շահագործող թուրք գործարարներին Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է տրամադրել կեցության կարգավիճակ, եւ նրանք ստիպված են եղել լքել «եղբայրական երկիրը»:

Զարրաֆի եւ Սեիդովի ձերբակալությունն, իհարկե, անհամեմատելի է թուրք գործարարներին Ադրբեջանից փաստացի վտարելուն: Այստեղ, ամենայն հավանականությամբ, գործը վերաբերում է Իլհամ Ալիեւի քաղաքական անհավասարակշիռ հավակնությունները զսպելու` Թուրքիայի իշխանությունների մտադրությանը: Եվ եթե պարզվի, որ Ռզա Զարրաֆը Թուրքիա ոսկու ձուլակտորներ է ներմուծել Ադրբեջանից` օգտվելով Սադարակի մաքսակետի պետ Սեիդովի ծառայություններից, ապա ակնհայտ կդառնա, որ 1,5 տ ոսկին Իլհամ Ալիեւի «սեփականությունն» է, որը նա մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է արտերկիր:

Հնարավոր է, որ թուրքական կողմը մինչեւ վերջ բացահայտումների չգնա: Պաշտոնական Անկարային թերեւս պետք է ոչ այնքան Իլհամ Ալիեւի միջազգային հեղինակազրկումը, որքան` որ նա լիովին ձեռնասուն դառնա: Մնում է ենթադրել, թե ի՞նչ նպատակով է Թուրքիան մինչեւ վերջ «փչացնում» նրան:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ԿԷԺԱՆԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՌԱՔՎՈՂ ԳԱԶԸ ԵՎ ԿՀԱՏԿԱՑՆԻ 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸՙ ԾԱՆՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸՙ ԾԱՆՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական