Լոնդոնի շախմատի մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի գրոսմայստեր Յոն Լյուդվիգ Համերը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Տիգրան Ղարամյանը 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Ավարտական 3 տուրերում Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Զիաուր Ռահմանի հետ եւ հաղթեց Կալե Կիկին ու Յուստին Սարկարին: