Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ԻՍԿ ՀԱՅԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԻՏԼԵՐՆ ԱՆՑԱՎ ԳՈՐԾԻ»

14/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Դեկտեմբերի 9-ին եւ 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարեւորությունը եւ նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ քննարկմանը մասնակցող, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Ռաֆայել Լեմկինի ներդրումը կոնվենցիայի մշակման եւ վերջինիս անփոխարինելի դերը ցեղասպանության ոճրի իրավական սահմանման գործում: Ըստ հաղորդագրության, դեսպան Նազարյանը հիշեցրել է, որ իր մասնագիտությունը ընտրելու որոշման համար շրջադարձային է եղել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը:

Հայաստանի դեսպանը նշել է, որ մարդկության դեմ ոճրագործությունների դեմ պայքարի այդ անկոտրում նվիրյալը հետագա իր կյանքը նվիրել է ցեղասպանության ճշմարտության բացահայտմանն ու կանխարգելմանը:

Դեսպան Նազարյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման եւ դատապարտման ուղղությամբ ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Ցեղասպանության կանխարգելման գործում ՄԱԿ-ի գրասենյակների գործունեության առթիվ:

Քննարկումներից մեկում ցուցադրվել է հատված Լեմկինի հայտնի հարցազրույցից, ուր նա, պատասխանելով այն հարցին, թե ինչը ստիպեց իրեն հետաքրքրվել ցեղասպանության թեմայով, նշում է. «Ցեղասպանությունը տեղի ունեցավ մի քանի անգամ: Տեղի ունեցավ հայերի հանդեպ, իսկ հայերից հետո Հիտլերն անցավ գործի»: Քննարկման մասնակիցների ու բանախոսների կողմից անդրադարձ է կատարվել 1915թ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանը:

Միջոցառումներին, ի թիվս անդամ պետությունների, մասնակցել են ՄԱԿ-ի տարբեր մարմինների պաշտոնյաներ ու փորձագետներ, ՀԿ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ռաֆայել Լեմկինի ընտանիքի անդամները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

3 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՑԱՆԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ»ՙ ՍԵՄԻՆԱՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ»ՙ ՍԵՄԻՆԱՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական