Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԿԱՐԵԼԻ Է «ՃԱՆԱՉԵԼ ՆՈՒՅՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»»

13/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Խոջալուի թեման Ադրբեջանում ամեն անգամ սկսվում է շահարկվել այն ժամանակ, երբ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում միջնորդները խոսում են «խաղաղության հասնելու հնարավորության» մասին: Դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, թեման «թեժացրեց» Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան, որը, փոխանակ անդրադառնալու իր երկրում իշխանությունների կողմից քաղաքացիների հանդեպ գործադրվող բռնություններին, հիմնական շեշտը դրեց «Խոջալուի ցեղասպանության» վրա:

Ակնհայտ էր, որ դա պիտի ունենա իր «տրամաբանական» շարունակությունը: 1news.az պաշտոնական կայքը երեկ հայտնել է, որ «Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի` Գվինեայի մայրաքաղաքում դեկտեմբերի 9-11-ին տեղի ունեցած նստաշրջանը … հերթական անգամ իր վերաբերմունքն է արտահայտել Խոջալուի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու կապակցությամբ»:

Լրատվամիջոցն, ընդսմին, որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի վկայակոչել եւ փոխանցել է Իսլամական համագործակցության կազմակերպությանը կից այսպես կոչված «Երիտասարդական խորհրդաժողովի» Ստամբուլի գրասենյակից «ստացված հաղորդագրությունը»:

Ըստ այդմ, ավելի վաղ նշված կազմակերպության խորհրդարանական կառույցն է «Ջիբութիում 2012թ. նոյեմբերին Խոջալուի ողբերգությունը ճանաչել որպես ցեղասպանություն, իսկ այս տարվա փետրվարին ԻՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովում Խոջալուի ողբերգությունը հերթական անգամ ճանաչվել է որպես մարդկության դեմ հանցագործություն եւ ցեղասպանություն»:

Կրկնենք, որ խոսքը միեւնույն կազմակերպության տարբեր` անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի, արտգործնախարարների խորհրդի եւ խորհրդարանական կառույցի կողմից «ընդունված փաստաթղթերի» մասին է, որոնք, իբր թե «Խոջալուի ողբերգությունը ճանաչել են որպես մարդկության դեմ հանցագործություն եւ ցեղասպանություն»:

Այստեղ առաջանում է շատ տրամաբանական հարց. եթե ԻՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը «Խոջալուի ողբերգությունը ճանաչել է որպես ցեղասպանություն», ապա ինչ կարիք կա, որ նույն երկրների արտգործնախարարների խորհրդի նստաշրջանը կամ խորհրդարանական կառույցը «հերթական անգամ ճանաչեն նույն «ցեղասպանությունը»»:

Չէ՞ որ յուրաքանչյուր միջազգային կառույցի, իսկ ԻՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, միասնական տեսակետն արտահայտվում է անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովում` որպես բոլորի համար ընդունելի եւ պարտադիր: Էլ չենք խոսում այն մասին, որ նման դեպքերում անդամ պետություններից յուրաքանչյուրը պարտավորված է լինում այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս առաջնորդվել միասնական տեսակետի գերակայությամբ:

Ասվածից հետեւում է, որ եթե ԻՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովն իրոք Խոջալուի «ողբերգությունը ճանաչած լիներ որպես ցեղասպանություն», ապա դրան պետք է հետեւած լիներ կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրի առանձին վերաբերմունքը: Կա՞ ԻՀԿ անդամ մի պետություն, այդ թվում եւ Ադրբեջանը, որ Խոջալուի «ողբերգությունը պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն»:

Պատասխանը միանշանակ բացասական է` ոչ, չկա: Եվ Ադրբեջանն էլ չի կարող վկայակոչել իր կողմից ընդունված նման ներպետական իրավական ակտ: Քանի որ դրա համար հարկ կլինի իրավաբանորեն ապացուցել, որ Խոջալուի «ողբերգությունն իրոք ցեղասպանություն է»: Մինչդեռ Ադրբեջանում 1992թ. փետրվարի 26-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո «ժամանակավորապես կասեցվել է», ինչպես նաեւ լուծարվել իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված` խորհրդարանական հանձնաժողովը:

Այնպես որ, ԻՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Խոջալուի «ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու» մասին 1news.az-ի տեղեկատվությունը Բաքվում իշխող վարչախմբի հոգեգարության հերթական սրումն է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային նախանշված այցից առաջ: Թե ի՞նչ է տալիս դա Ադրբեջանին, այլ հարց է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԲԵՐԸ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Հաջորդ գրառումը

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՍՈՒՐԲՆ Է

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՍՈՒՐԲՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական