Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԻ ՈՒ ՏԵՍ

12/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Եկանք տեսանք եւ լսեցինք, բայց զարմացանք ու զայրացանք

Հանրային հեռուստատեսությունը եւս համայն հայության հետ նշեց դեկտեմբերի 7-ըՙ ահավոր երկրաշարժի սեւ օրը: Բայց լավ կլիներ, որ չնշեր: Այդ օրը նա նշեց տաշի-տուշիովՙ ԳՅՈՒՄՐԱ ՀԱՐՍԱՆԻՔՈՎ: Գիտեմ, չեք հավատա, բայց ինչ կարող ես անել, մակարդակի հարց է: Զարմանում ես, մի՞թե այդ ահռելի հեռուստատեսությունում չկար մեկը, որ մտներ նոր տնօրենի մոտ եւ ասեր. «Այս ի՞նչ եք անում… ամբողջ աշխարհն է սգում»: Հիշեցիՙ հինգ տարի առաջ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, դասախոսներ, դերասաններ, անգամ եկեղեցականները հայր Կոմիտասի ղեկավարությամբ, հավաքվել էին հյուրանոցներից մեկի դահլիճում, անկախ կուսակցական պատկանելությունից եւ գրաված դիրքից, բռունցքվել էին եւ միահամուռ ջախջախում էին, իրենց բառերով ասած, գորշ հեռուստատեսությանը. հարվածի տակ էին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Բոլորից շատՙ Հանրայինը, որին էլ «արժանացրին» «տհաճ եթերի համար մրցանակը»:

Ճշմարտության մեջ չմեղանչելու համար ասեմ, որ Հ1-ը դրանից ճիշտ հետեւություններ արեց եւ փոխեց իր դեմքը: Նախ վերականգնեց իր ձեռքով դուրս շպրտած հայկական երգըՙ երգ-երգոցը, որը Գեւորգ Ալթունյանի «Տեսանկյուն»-ի հետ դարձավ Հ1-ի այցեքարտը: Ի հայտ եկան բազմաթիվ հետաքրքրական ծրագրեր եւ հաղորդումներ: Լրագրողները, այդ թվում նաեւ ես, գովաբանում էին եւ շնորհակալական խոսքեր ուղղում Հ1-ին: Բայց ի՞նչ պատահեց: Ասում ենՙ ղեկավարին փոխել են, չգիտեմ, այդ խոհանոցին ծանոթ չեմ, բայց թե ի՞նչ պատահեց, կասեմ: Շնորհաշատ Արթուր Բախտամյանի «Հայոց հարցը», որտեղ նա պատմում էր մեր գրեթե մոռացված մեծերի կյանքը (մեծեր, որոնց մասին համարյա ոչինչ չգիտեն մեր ներկա սերունդները), որին մասնակցում էին գիտության եւ գրականության մեծ գիտակներ (Մհեր Նավոյան, Աշոտ Բլեյան, Հրանուշ Խառատյան եւ ուրիշներ), հանվեց ծրագրից, տեղը եկավ ոչինչ չասող «Հատման կետը»:

Ոչ պակաս շնորհաշատ Գոհար Գասպարյանի «Գտնված երազը» հանվեց: Հիմա Գոհարը Արթուրի հետ գովազդում է «Արի ու տես»-ը: Գրեթե վերացել են առավոտյան վերջին լուրերը (5 րոպե), ինչպես նաեւ սեղմվել է քաղաքական մեկնաբան Գ. Ալթունյանի «Տեսանկյունը», որի առավոտյան կրկնությունը իսպառ են վերացրել: Այսինքը, կրկնելու բան էլ չկա: Իսկ ինչ վերաբերում է Էրիկի «Ազատ գոտուն», որը կրկնվում է օրական 3 անգամ, ոչինչ չի տալիս հեռուստադիտողին, չնայած որոշ թեմաների վերնագրերը գրավիչ են: Բայց չի հասնում իր նպատակին, որովհետեւ թաթերի վրա ման եկող Էրիկը չի թողնում ցատկաձողը բարձրացնել: Օրինակ, երբ խոսքը Գեղարդի քարե սիմֆոնիաների գողությանն է վերաբերում, նշում են, որ այդ քարերը տանում են առանձնատուն կառուցելու: Իսկ թե ո՞վ է կառուցում, չեն ասում: Կամ, երբ խոսում են հեռուստատեսության աշխատանքների մասին, եւ մասնակցում էր նաեւ ՀՌԱՀ անդամ Կորյուն Առաքելյանը, ոչ մի ընդդիմախոս չկար. Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հսկվում է…

Ժամանակը չէ՞, որ մեր մտավորականությունը նորից հավաքվի, նորից «մրցանակ» շնորհի: Այս անգամՙ նաեւ անգործունյա ՀՌԱՀ-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԳԱՍԱԲԵՐ ՈՒՂԻ

Հաջորդ գրառումը

«ԿԱՄԵՐԱՏԱ ԶԱԼՑԲՈՒՐԳ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵՎ ՑՈՒԿԵՐՄԱՆԸ ՀԻԱՑՐԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ԿԱՄԵՐԱՏԱ ԶԱԼՑԲՈՒՐԳ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵՎ ՑՈՒԿԵՐՄԱՆԸ ՀԻԱՑՐԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական