Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ այդ մարզադպրոցի բաց առաջնությունը: Խաղարկվող մեդալները վիճարկեցին 4 մարզադպրոցների 62 հրաձիգներ: Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ հուշանվերներով, նրանց մարզիչներըՙ դրամական պարգեւներով, իսկ մասնակից սկսնակ մարզիկներըՙ հուշագավաթներով:
Իրեն լավագույն կողմերով դրսեւորեց հատկապես Ռազմիկ Մինասյանը, որը հաղթող ճանաչվեց 2 վարժությունումՙ վազող թիրախ, 10 մետր, 30+30 կրակոց եւ վազող թիրախՙ խառը վազք, 10 մետր, 2×20 կրակոց: Նշենք, որ առաջին վարժությունն օդամղիչ հրացանից էր, 2-րդըՙ օդամղիչ ատրճանակից:
Օդամղիչ հրացանից 10 մետր, 60 կրակոց մրցաձեւում 587 միավորով առաջին տեղը գրավեց Սուրեն Բալյանը: Նրան ընդամենը մեկ միավոր զիջեց Հրաչ Բաբայանը: Աղջիկները նույն վարժությունում 40 կրակոց կատարեցին: Այստեղ ամենադիպուկը Սուսաննա Հովհաննիսյանն էր:
Վազող թիրախ, 10 մետր, 20+20 կրակոց վարժությունում ոսկե մեդալի արժանացավ Աննա Հակոբյանը, որը վաստակեց 347 միավոր:
Օդամղիչ ատրճանակով 10 մետր, 60 կրակոց վարժությունում բոլորին գերազանցեց Ռոմիկ Վարդումյանը: Աղջիկները նույն վարժությունում 40 կրակոց կատարեցին: Լավագույնը Մարիամ Խաչատրյանն էր: Իսկ վազող թիրախՙ խառը վազք, 10 մետր, 2×20 կրակոց մրցաձեւում ամենադիպուկը Լաուրա Ավետիսյանն էր, որը վաստակեց 332 միավոր: