Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը հանդիսատեսին կներկայանա «Ճանապարհորդություն դեպի Չեխիա» նախագծով: Անսամբլը դեկտեմբերի 11-ին ելույթ կունենա «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նվագախմբի պաշտոնական կայքը, համերգի ընթացքում կհնչեն չեխ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանության հովանու ներքո: