Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼԸՙ «ԻՆԳԼՎՈՒԴ ԿԼԻՖՍԻ» ԹՄՄ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

07/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ռամկավար Ազատական կուսակցության հրավերով նոյեմբերի 9-ին Ինգլվուդ Կլիֆսի (Նյու Ջերսի) Թեքեյան մշակութային միության կենտրոնում նախաճաշի սեղանի շուրջը հանդիպման է հրավիրվել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության պարագլուխներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալըՙ ներկայացնելու իր «1915: Հայերի ցեղասպանությունը» գիրքըՙ թուրքերեն գրված եւ հրատարակված: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ներկա են գտնվել նաեւ այլ կազմակերպությունների (ինչպես օրինակՙ Ամերիկայի հայկական համագումարի եւ Վարդանանց ասպետների) ներկայացուցիչներ:

Բացման խոսքը կատարել է դոկտ. Վաղինակ Դարբինյանը: Գրքի նախաբանը, արեւմտահայերենի թարգմանված, կարդացել է Սիրիայից վերջերս Մ. Ն. տեղափոխված Հակոբ Ադամյանը: Գիրքը ամբողջությամբ հայերեն է թարգմանվելու շուտով ԹՄՄ-ի ջանքերով: Նման հանդիպումների կարեւորության մասին է խոսել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության անունից Սահակ Սարգսյանը:

Այնուհետեւ անգլերեն լեզվով ելույթ է ունեցել Հասան Ջեմալը, ով խոսել է մասնավորապես գրքի վերնագրի առնչությամբ իր ներքին հակամարտությանՙ տաբու բառի օգտագործման մասին: Նա նշել է, որ 2011 թվի ապրիլի 24-ին «Միլիեթ» թերթում տպագրված «Ապրիլի 24-ի առթիվ ես կիսում եմ հայերի ցավը» խորագրով հոդվածը գրելիս չի օգտագործել ցեղասպանություն բառը, բայց հետո համոզվել է, որ դա իրոք «դիտավորյալ եւ ծրագրված» գործողություն է եղել, մարդկության դեմ գործված հանցագործություն: Անդրադարձել է Հրանտ Դինքի հետ իր հանդիպումներին եւ ներքին երկար «ընդվզումներից» ու «տարաձայնություններից» հետո, որպես ժողովրդավարության եւ ազատ խոսքի ջատագովի, եզրակացրել է, որ «ցեղասպանություն» եզրը լավագույնս է բնորոշում կատարվածը:

Նրա խոսքերը մեծ տպավորություն են թողել ներկաների վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾԱՐԱՆՔ ՆՈՐԱ ԱԶԱՏՅԱՆԻՆՙ 20-ԱՄՅԱ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական