Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՄԵՐԱՏԱ ԶԱԼՑԲՈՒՐԳ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵՎ ԲԱԶՄԱԿԻ ԳՐԵՄՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՊԻՆԿԱՍ ՑՈՒԿԵՐՄԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

07/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` հատուկ նախագծով: Մեկ բեմում միասին հանդես կգան երկու աստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ բազմակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը:

Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգային ծրագրում կհնչեն` Ստրավինսկու Պուլչինելլա սյուիտը, Մոցարտի Հաֆներ սերենադը, Բեթհովենի Ռոմանս սոլ մաժորը եւ Մոցարտի թիվ 39 սիմֆոնիան:

Հարկ է նշել, որ «Կամերատա Զալցբուրգ»-ը Եվրոպայի ամենահեղինակավոր նվագախմբերից է, որը հայտնի է իբրեւ դասական երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ: Նվագախումբը եզակի է ողջ աշխարհում իրեն բնորոշ «Մոցարտյան հնչողության» համար: Նվագախմբի հետ աշխատել են դիրիժորներ Բեռնհարդ Փաումգարթները, Շանդոր Վեգը, սըր Ռոջեր Նորինգթոնը եւ Անդրաս Շիֆը: Անվանի մենակատարներ Աննե-Սոֆի Մութերը, Հիլարի Հանը, Զուլիան Ռախլինը, Դանիել Հոփը, Ջոշուա Բելը, Թոմաս Զեհեթմայրը, Վերոնիկա Հագենը, Միցուկո Ուշիդան, Մյուրեյ Փերահիան, Օլլի Մուստոնենը, Դիթրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Քրիստոֆ Էշենբախը, Ֆիլիպ Հեռեվեգեն, Ռենե Ժակոբսը որպես հյուր երաժիշտներ հանդես են եկել «Կամերատա Զալցբուրգի» հետ

Արդեն չորս տասնամյակ է, ինչ Պինկաս Ցուկերմանը մնում է որպես ֆենոմեն համաշխարհային երաժշտության մեջ: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ կամերային երաժիշտ: Պ. Ցուկերմանի 20122013թ-ի համերգաշրջանը ներառում է ավելի քան 100 ելույթներ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում: Նա արդեն 14 տարի է, ինչ Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, եւ չորս տարուց ի վեր հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը:

Նա 21 անգամ եղել է Գրեմմի մրցանակի թեկնածու, եւ երկու անգամ արժանացել այդ մրցանակին: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերությունների համար: 2004 թվականին CBC ընկերությունը ձայնագրել է տասը մասից բաղկացած ֆիլմաշար` «Կոնցերտ ըստ Պինկասի», որն հեռարձակվել է ամբողջ աշխարհում: Իբրեւ կամերային երաժիշտ` Պինկաս Ցուկերմանը նվագել է երաժշտական աշխարհի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դանիել Բարենբոյմը, Վլադիմիր Աշկենազին, Իցհակ Պեռլմանը, «Տոկիո» լարային քառյակը, Եֆիմ Բրոնֆմանը, Ժակլին դյու Պրեն: 2003-ին նա հիմնել է «Ցուկերման կամերային նվագողներ» համույթը, որը վերջին չորս տարիներին ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում եւ փառատոներում:

Պինկաս Ցուկերմանը պարգեւատրվել է Իցհակ Սթերնի անվան գեղարվեստական գերազանցության մրցանակով, ստացել է «Սողոմոն թագավոր» պարգեւը: 1983-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան պարգեւատրել է Արվեստի ազգային մեդալով:

Պինկաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով:

«Լոս Անջելես թայմսը» մի առիթով գրել է. «Ցուկերմանը կարծես լինի հավերժ երիտասարդ մի վիրտուոզՙ արտահայտչականորեն ճարպիկ, վարակիչ կերպով երաժշտական, տեխնիկապես անբասիր, թեթեւասահ: Ինչպես միշտ, ուրախություն է լինել նրա երաժշտական ընկերակցության մեջ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Է. ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸՙ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ

Հաջորդ գրառումը

ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական