Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԼԱՆՇԵՏՆ ՈՒ ՀԵՌԱԽՈՍԸ

07/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքը կսկսվեն 2014-ի հունվար-փետրվարին

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթականՙ երեկվա նիստը սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) եւ առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարող վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչներիՙ պլանշետների արտադրություն Հայաստանում:

Վերոնշյալ ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներՙ 7,85, 9, 9,7 եւ 10,1 դյույմանոց էկրանով, 3G եւ WiFi հնարավորություններով, ինչպես նաեւ առաջին հայկական հեռախոսըՙ Արմֆոն (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշներին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային եւ սարքային ապահովման (software եւ hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում եւ Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքն սկսել 2014-ի հունվար-փետրվար ամիսներինՙ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետների: Վահան Շաքարյանը վարչապետին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը:

Արդյունաբերական խորհրդի քննարկման է ներկայացվել նաեւ «Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը», «Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը» եւ դրանց իրականացումն ապահովող «Թեթեւ արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը», հաստատվել են «Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում» կատարված փոփոխությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԱԼԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է ԵՎ ՈՒՆԻ ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱԼԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է ԵՎ ՈՒՆԻ ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական