Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔՐՈՆԻՄԵՏ». ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՐԵԽԱՆ Է

06/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ բարեգործության թիրախը երեխաներն են, կարեւորը շարունակականության սկզբունքն է: Հատկապես խոցելի խմբերի երեխաների համար աջակցությունը չի կարող լինեն միանգամյա կամ ինքնանպատակ: Այս տիպի բարեգործությունը պետք է լինի մտածված, ծրագրված եւ օգնի երեխային ստանալ այնպիսի հմտություններ եւ կարողություններ, որոնք նա ինքը կարող է օգտագործել հետագայում:

Երեխաների` հատկապես մարզերում բնակվողների, համար այսպիսի պայմաններ փորձում է ապահովել «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը:

Հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը գրասենյակում պահում է մարզերից ու Երեւանից իրենց աջակցությամբ բազում խնդիրներ ու դժվարություններ հաղթահարած երեխաների նվերները: Ասում է` անպայման անկյուն է ստեղծելու` հատուկ դրանք պահելու համար, սակայն դրա համար դեռ ժամանակ չեն կարողանում հատկացնել: Ամբողջ հիմնադրամում աշխատում են չորս հոգով` փորձելով նվազագույնի հասցնել վարչական ծախսերը. Տիկին Սեդրակյանը համոզված է` երեխաներին ուղղված բարեգործական գումարը պետք է խնայվի ու հասցվի ճիշտ նպատակին` մինչեւ վերջին դրամը:

«Քրոնիմետը» ստեղծվել է 2011 թվականին, բայց գործունեության երկու տարիների ընթացքում հասցրել է լինել հանրապետության գրեթե բոլոր մարզերում, սահմանի վրա: Ֆինանսավորվում է հիմնադիր «Քրոնիմետ Մայնինգ» գերմանական ընկերությունից, ինչպես նաեւ` հայաստանյան գործընկերներից` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից, «Մաքուր երկաթի» գործարանից եւ այլն: Հիմնադրամն ունի նաեւ բազմաթիվ գործընկերներ, որոնք օգնում են իրականացնել բարեգործական ծրագրերը:

Aysor.am-ի հետ զրույցում Աննա Սեդրակյանը փորձեց ամփոփել անցնող տարին եւ ընդհանրապես հիմնադրամի գործունեությունը: Որքան էլ զարմանալի է, տիկին Սեդրակյանը հիշում էր ամեն մարզ ու ամեն կառույց, որտեղ եղել են, օգնել կամ կփորձեն աջակցել հետագայում: Խնդիրները, որոնց ականատես են լինում հիմնադրամի աշխատակիցները, շատ են, սակայն, ըստ Ա. Սեդրակյանի, դրանք լուծելի են, եթե կան կամք ու պատրաստամակություն:

Ըստ Ա. Սեդրակյանի` հիմնադրամի գործունեության ուղղությունները մի քանիսն են. Առաջինը` օժանդակություն կարիքավոր երեխաներին` հատուկ դպրոցներին, գիշերօթիկներին եւ առողջական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մյուս կառույցներին: Երկրորդ ուղղությունը խոցելի խմբերի երեխաներին առողջապահական ու բժշկական ծառայությունների հասանելության ապահովումն է, երրորդը` կրթությունը: Այս համատեքստում հիմնադրամում առավել կարեւորում են կրթության շարունակականությունն ու ինովացիոն ծրագրերի իրականացումը: Բացի սրանիցՙ հիմնադրամը փորձում է լուծել ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք կնպաստեն երեխաների առօրյա հոգսերի թեթեւացմանը` հանրակրթական եւ հատուկ դպրոցների վերանորոգում, նախադպրոցական հաստատությունների հիմնում եւ վերանորոգում եւ այլն:

Տիկին Սեդրակյանը պատմում է` անցած 2.5 տարիների ընթացքում հիմնադրամի շահառու երեխաների թիվն անցել է 3 000-ից: Բացատրելով շահառուների ընտրության մեխանիզմըՙ տնօրենը պատմեց, որ նախ կազմվում է հաստատությունների ցանկ, հիմնադրամի ներկայացուցիչներն այցելում են դրանք, եւ յուրաքանչյուր դեպքում հաստատության տնօրենության հետ որոշվում է աջակցության ձեւաչափը: Խնդիրները շատ տարբեր են. Մի դեպքում հաստատությունը վերանորոգման կարիք ունի, մեկ այլ դեպքում, օրինակ, տեխնիկական ապահովվածության, ջեռուցման կամ կահավորման:

Անդրադառնալով խոշոր ծրագրերին` Ա. Սեդրակյանն առանձնացրեց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում իրականացվածը: Կրթահամալիրն ամբողջությամբ վերանորոգվել է, տրամադրվել են սարքավորումներ, ձեռնարկներ եւ անհրաժեշտ այլ պարագաներ: Այս ծրագրի համար հիմնադրամը ներդրել է շուրջ 50 մլն դրամ: Կապանի թիվ 3 կրթահամալիրի հետ, սակայն, համագործակցությունն այսքանով չի ավարտվել: Հիմա արդեն հիմնադրամը փորձելու է կենտրոնանալ հատուկ խնամքի կարիք ունեցող այս երեխաների հետագա ինտեգրմանը նպաստող ծրագրերի վրա:

Նման ծրագիր իրականացվել է նաեւ Դիլիջանի գիշերօթիկ դպրոցում, որտեղ վերանորոգման, անհրաժեշտ սարքավորումների ու գրքերի ձեռքբերման համար ծախսվել է ավելի քան 30 մլն դրամ: Այս գիշերօթիկում, ի դեպ, գործում է թատերական խմբակ, որը, Ա. Սեդրակյանի հավաստմամբ, շատ հետաքրքրական ծրագրեր է իրականացնում:

Մասնակիորեն վերանորոգվել է նաեւ Վանաձորի գիշերօթիկ դպրոցը:

Խոսելով հիմնադրամի գործունեության մարզային կոմպոնենտի մասին` տիկին Սեդրակյանը հիշեց իրենց գործունեության ամենահետաքրքրական դեպքերից մեկը: Սահմանի վրա` Ադրբեջանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա, կա Կայան ավան կոչվող փոքրիկ բնակավայր: Փոքրիկ` բառի բուն իմաստով: Այս ավանում ապրում է 306 մարդ, իսկ ավանի դպրոց հաճախում է 120 փոքրիկ: Կայանի դպրոց են գալիս նաեւ շրջակա համայնքների երեխաները, քանի որ դպրոցը, տիկին Սեդրակյանի բնորոշմամբ, բավականին լավ տնօրեն ունի, ով այդ երեխաներին իսկապես փորձում է կրթել: Դպրոցի սաները մասնակցում են գրեթե բոլոր կրթական ու մարզական միջոցառումներին, երկու անգամ նույնիսկ «Հայ ասպետ» խաղին են մասնակցել ու շահել: Այստեղ հիմնական դպրոցին կից «Քրոնիմետի» ջանքերով ու շուրջ 40 մլն դրամ ներդրմամբ` կառուցվեց նաեւ նախակրթարան, ուր արդեն հաճախում է 50 երեխա: Աննա Սեդրակյանը համոզված է` նրանց թիվն ամեն տարի ավելանալու է:

Շարունակելով սահմանամերձ բնակավայրերում իրականացված ծրագրերի թեման` Ա. Սեդրակյանը ներկայացրեց Արմավիրի մարզի Շահումյան գյուղում սեպտեմբերին շահագործման հանձնված վերանորոգված դպրոցը, որի ընդհանուր արժեքն էր 50 մլն դրամ, իսկ հիմա ընթացքի մեջ է մանկապարտեզի կառուցումը, քանի որ Շահումյանն ու շրջակա երեք համայնքները ոչ մի մանկապարտեզ չունեն: Այս ծրագրի մոտավոր արժեքը 100 մլն դրամ է:

Այս տարի առաջին անգամ հիմնադրամը եղավ նաեւ Արցախում: «Ծրագիր ենք իրականացրել Լեռնային Ղարաբաղում, աշխատել ենք Նոր Շահումյան շրջանի Խարխափութ դպրոցի հետ… չնայած դժվար է դա դպրոց անվանել` երկու տան մեջ է տեղակայված, ունի ընդամենը 22 աշակերտ: Մինչ օրս օժանդակել ենք գույքով` համակարգչային տեխնիկա, գրենական պիտույքներ եւ այլն, իսկ 2014 թ-ին նախատեսում ենք ավելի լայնածավալ աշխատանք իրականացնել այդ դպրոցի հետ: Բացի սրանիցՙ մասնակցություն ենք ունեցել ԼՂ-ում անցկացվող մարզական միջոցառումներին»,- պատմում է Աննա Սեդրակյանը:

Միակ մարզը, որտեղ «Քրոնիմետը» դեռ չի հասցրել լինել, Շիրակն է, սակայն հույս ունեն, որ այս տարի «այդ մարզն էլ կհաղթահարվի»:

Անդրադառնալով հիմնադրամի գործունեության երկրորդ բաղադրիչին` առողջապահական ծրագրերի իրականացմանը, տնօրենը պատմեց, որ Երեւանում այս պահին իրականացվում է երկփուլ ծրագիր` ուղղված աուտիզմով երեխաների աջակցությանը. «Ծրագիրն իրականացնում ենք հիմնադրամի գործընկեր «Արաբկիր» բժշկական կենտրոնի եւ «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամի հետ: Առաջին անգամ հանրապետությունում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 9 պոլիկլինիկայում ներդրվել է նոր ծառայություն` աուտիզմ, մանկական ցերեբրալ կաթված եւ այլ խնդիրներ ունեցող երեխաների վաղ ախտորոշում, եւ ըստ այդմ` որոշակի վորականգնողական ծառայությունների մատուցում: Մինչ այս` նման ծառայությունները մատուցվել են միայն «Արաբկիր» ԲԿ-ում. եւ առաջին անգամ է, որ պոլիկլինիկայի մակարդակում է արվում սա: Սա պիլոտային ծրագիր է, որը, հուսով ենք, ներդրվելու է նաեւ բոլոր պոլիկլինիկաներում: Սա իսկապես շատ կարեւոր ծրագիր է. մեր կողմից իրականացվեց հաստատության որոշակի վերանորոգում, «Արաբկիր» ԲԿ-ն ապահովեց մասնագետների վերապատրաստումը, իսկ առողջապահության նախարարությունը տրամադրեց լրացուցիչ աշխատակազմ: Վերջին հանգամանքը հատկապես ողջունելի է, քանի որ պետության մասնակցությունը կարեւոր է նման ծրագրերի շարունակակության եւ դրանց համար հետագա պատասխանատվության համար»,- պատմեց նա:

Ըստ Սեդրակյանի` այս պահին ծրագիրն արդեն ունի 200 հաշվառված մասնակից:

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է նույն վարչական շրջանում վերանորոգել մանկապարտեզ, որն ամբողջությամբ կհամապատասխանի ներառական հաստատության չափանիշներին ու կապահովի հաստատության մատչելիությունը անգամ անվասայլակով երեխաների համար: Մանկապարտեզն արդեն ընտրված է, առաջիկայում կսկսվի վերանորոգման փուլը, որի ավարտին մանկապարտեզում կտեղակայվի նաեւ ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ մասնագետների հսկողության տակ կլինեն ծանր առողջական խնդիրներ ունեցող երեխաներ:

«Միայն մեր հիմնադրամի կողմից նախատեսված է շուրջ 120 մլն դրամի ներդրում, իսկ գործընկերները` Երեւանի քաղաքապետարանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կտրամադրեն անհրաժեշտ աշխատակազմը»,- ասաց Ա. Սեդրակյանը:

Խոսելով 2014 թվականի ծրագրերի մասին` հիմնադրամի տնօրենը շեշտեց` թիրախն ու գործունեության ուղղություններն անփոփոխ են մնալու: Ըստ նրա` հնարավոր է, որ կրճատվեն վերանորոգումների համար հատկացված գումարները եւ դրանք ուղղվեն կրթական ծրագրերին. «Կփորձենք շեշտը դնել ավելի ինովացիոն, կրթական ծրագրերի վրա: Մասնավորապես, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ Կապանում իրականացվում է «Մոբայլ լուծումների լաբորատորիա» ծրագիրը` Կապանի ճարտարագիտական համալսարանին կից կստեղծվի մի լաբորատորիա, որտեղ ուսանողները համապատասխան ուսում ու վերապատրաստում կստանան եւ ի վիճակի կլինեն ժամանակակից տեխնոլոգիաներով եւ ծրագրավորմամբ զբաղվել: Կշարունակենք նաեւ հովանավորել «ԱրմՌոբոտիքսը», որին հովանավորել ենք երկու փուլով: Առաջին փուլում նախագծվել է ուսումնական ռոբոտը, որը տրվելու է դպրոցներին, իսկ երկրորդ փուլով գնվել են սարքավորումներ ու իրականացվել են 55 դպրոցներում այդ խմբակների ստեղծման, նաեւ ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներ»,- բացատրեց Աննա Սեդրակյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏՈՒԳԱՆԵՑ 8 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ

Հաջորդ գրառումը

ԼՅՈՒՑԵՐՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԶԱՐԴԸ` ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԼՅՈՒՑԵՐՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԶԱՐԴԸ` ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական