Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված կարատեի համաշխարհային ֆեդերացիայի պատանիների եւ երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկությունում հիանալի հանդես եկավ Հայաստանը ներկայացրած Էդգար Մինասյանըՙ դառնալով հաղթող: Նա նախնական փուլերում հաջորդաբար պարտության է մատնել Ուկրաինայի, Խորվաթիայի, Հունգարիայի եւ Իտալիայի ներկայացուցիչներին: Եզրափակիչում նրա մրցակիցը Եվրոպայի չեմպիոն խորվաթ կարատեիստն էր, որին եւս Էդգարը հաղթեց ու արժանացավ գավաթակրի տիտղոսին: