Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋ»

04/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դեկտեմբերի 4-ին եւ 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

«Սիրո կամուրջը» ժամանակակից հայկական մյուզիքլի զարգացմանը միտված նախաձեռնություն է, որտեղ միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը, ինչն ավելի տպավորիչ ու ներկայանալի է դարձնում ասելիքը: Այն պատմություն է մերօրյա երիտասարդների մասին. սեր, խարդավանք, հիասթափություն, բերկրանք… Տարբեր խառնվածքի ու բնավորության երիտասարդներ, յուրաքանչյուրն իր երազանքներով, բոլորն էլ հավակնոտ եւ պատրաստ պայքարելու հաղթանակի համար: Նրանց բոլոր հույզերը արտահայտվում են երգերի կենդանի կատարումներով եւ պարարվեստի միջոցով:

Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է, ով ցանկանում է հաղթել երաժշտական մրցույթում եւ վայելել հաղթանակի եւ սիրո բերկրանքը: Սակայն երազանքների իրագործման ճանապարհին բախվում է կյանքի անարդարություններին եւ թեւաթափ լինում… Մտորումների խաչուղիներում նա ծանոթանում է թափառական աշուղի հետ: Վարպետը օգնում է հերոսին ըմբռնել երաժշտության ոգին եւ ծանոթացնում աշուղական արվեստի նրբություններին, ինչի շնորհիվ էլ երիտասարդը մասնակցում է մրցույթին ոչ թե կիթառով, այլ թառով: Մյուզիքլի լեյտմոտիվը «կամուրջն» է անցյալի ու ներկայի միջեւ մերօրյա երաժշտական աշխարհ է բերվում հնամենի «սայաթնովյան» երաժշտությունը, որը լի է սիրով եւ ազնվությամբ: Մյուզիքլի վերջում ժամանակակից գործիքավորմամբ հնչում է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» ստեղծագործությունը:

Նախագծի շրջանակում կթողարկվի նաեւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների 2 ձայնասկավառակ (CD) դասական եւ ժամանակակից մշակումներով:

«Սիրո կամուրջ» մյուզիքլի բեմադրող ռեժիսորն է Վահան Բադալյանը, բեմադրող պարուսույցը Վալերի Արխիպովը, բեմական ձեւավորումը Դավիթ Մինասյանինն է: Մյուզիքլի համար գրվել է նոր երաժշտություն, որի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Էմմա Ասատրյանը: Խոսքերը հեղինակել են Անիտա Հախվերդյանը, Էմմա Ասատրյանը, Գրիգոր Կյոկչյանը, Քրիստ Մանարյանը, գործիքավորումը Արա Թորոսյանի եւ Մարտին Միրզոյանի:

Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը մյուզիքլը կյանքի կոչելու նպատակով տրամադրել է 200 միլիոն դրամ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՅԱՏԱՌ ՆԱՄԱԿԸ` ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական