Ինչպես տեղեկացանք Կենտրոնական բանկի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ԿԲ խորհուրդը կենսաթոշակային ֆոնդերի երկրորդ կառավարիչ է ընտրել «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տրամադրելով նրան ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
Հիշեցնենք, որ մինչ այդ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ էր ընտրվել եւ ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ստացել «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ընկերությունը, որը հիմնադրել էին «Ամունդի» ընկերությունը եւ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը: