Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է 224 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԾՐԱԳՐԵՐ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԵՋ

30/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ի զինված ուժերը մի քանի տարի օգտվել են նյութատեխնիկական ապահովման ծրագրերի ընդօրինակված պատճեններից: Այդ գողացված պատճեններն օգտագործվել են ռազմական առաքելությունների ժամանակ զինվորների տեղաշարժման անվտանգ երթուղիների ստեղծման համար: Ծրագրային ապահովման հեղինակներն այժմ պահանջում են փոխհատուցել իրենց վնասները, որոնք գնահատվում են գրեթե քառորդ միլիարդ դոլար:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի կառավարությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ ուրիշ պետություններում ակտիվորեն պայքարում է բանագողության եւ պատճենումների դեմ: TorrentFreak կայքէջը հիշեցնում է փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը ընդօրինակումը համարում է «գողություն» եւ նորանոր միջոցներ է ձեռնարկում բանագողության դեմ պայքարելու համար:

Սակայն պարզվում է, որ Apptricity ընկերությունը ստիպված դատի է տվել հենց ԱՄՆ-ի կառավարությանը, իշխանություններին մեղադրելով ընկերության ծրագրային արտադրանքների անօրինական օգտագործման մեջ: 2004 թվականին Apptricity-ն պայմանագիր էր ստորագրել բանակի հետ, վաճառելով ծրագրային այն արտադրանքների արտոնագիրը, որոնք ապահովում են զորքերի տեղաշարժման հաշվարկները: Գործարքի արդյունքների համաձայն, զինվորականները կարող էին ծրագիրն օգտագործել 150 համակարգիչների վրա:

Ձեռք բերված ծրագիրն օգտագործվել է բազմաթիվ ռազմական գործողություններում, երկրաշարժերի եւ այլ աղետների ժամանակ: Ինչպես պարզվում է, զինվորականներն իրենց աշխատանքում չեն սահմանափակվել 150 համակարգիչներով. նրանք չարտոնված պատճեններ են տեղադրել հազարավոր մեքենաների վրա:

Ըստ էության «բանագողային» ծրագրային ապահովումը հայտնաբերվել է 93 սերվերի եւ 9000 համակարգչի վրա: Նկատի առնելով, որ ընկերության գնացուցակով սերվերի վրա ծրագրային ապահովման տեղակայման արժեքը 1,35 մլն դոլար է, իսկ համակարգչի վրաՙ 5 հազար դոլար, Apptricity-ն ԱՄՆ-ի կառավարության գործողությունների հետեւանքով իր կրած կորուստները գնահատել է 224 մլն դոլար:

Կառավարությունը խոստովանել է, որ առանց թույլտվության տեղադրել է ծրագրի բազմաթիվ պատճեններ: Երկարատեւ բանակցություններից հետո երկու կողմերը հանգել են համաձայնության, ըստ որի պետությունը Apptricity-ին կվճարի 50 մլն դոլար: Չնայած տհաճ միջադեպին, Apptricity-ն մտադիր է շարունակել համագործակցությունն ամերիկացի զինվորականների հետ: Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը առայժմ չի մեկնաբանել միջադեպը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԲԱԼԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱԼԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական