Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՀԻՆԳ ՐՈՊԵ ՊԱԿԱՍ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սեպտեմբերի 3-ից սկսած հայկական քաղաքական արեալում եւ ընդհանրապես երկրում ոչինչ նման չէ սեպտեմբերի 3-ից առաջվա ժամանակին: Ամեն օր ինչ-որ բան է փոխվում, ամեն օր նոր նրբերանգներ կան, որոնք ամենայն մանրամասնությամբ ամբողջացնում են մի իրավիճակ, երբ Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան կամ գրեթե չկան, ամեն ինչ պտտվում է արտաքին քաղաքական մոտեցումների շուրջը: Քաղաքական ուժերը քաղաքականությամբ չեն զբաղված, այլ մանր-մունր գործերով ու անգամ սեփական տեսակետ ունենալու «ծանր» գործի տակից չեն կարողանում դուրս գալ` նույն արտաքին քաղաքականության հետ կապված թեկուզ: Ոչինչ իրենք չեն որոշում, նրանց կարծիքը ոչ մեկին, առնվազն որոշողներին չի հետաքրքրում, թերեւս միայն մամուլի ակումբավարներին, էն էլ իրենց գործն արդարացրած լինելու առումով: Ընդհանրապես` մի տեսակ մերոնք ավելորդ են դարձել: Նրանք էլ մինչեւ վերջին օրը տեղյակ չեն ոչնչից, ինչպես հանրությունը. ասենք` նախագահ Սարգսյանը մասնակցելո՞ւ էր Վիլնյուսի գագաթաժողովին, մեզ նման դա նրանք իմացան նախ Եվրոհանձնաժողովի, հետո նախագահի կայքից: Նրանք էլ մեզ նման չգիտեն` ի՞նչ թուղթ է ստորագրվելու Վիլնյուսում, եւ ենթադրություններ են անում միայն, ինչպես օրինակՙ ՀՀԿ-ում ոչ ամենեւին երկրորդական մարդ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը , թե` մի փաստաթուղթ, համաձայնագիր կամ պայմանագիր կստորագրվի, էլի, Մաքսային միության դրույթներին չհակասող, ԵՄ-ի հետ հարաբերություններն էլ չեն խզվի: Նրանք էլ մեզ նման տեղյակ չեն` ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Սարգսյանը, ու էլի ամեն ինչ ենթադրությունների ծիրում է: Է, լավ, ո՞ւմ է պետք նման քաղաքական դաշտը:

Մյուս կողմից` եթե ունես այնպիսի քաղաքական դաշտ, որի կարծիքը որոշում կայացնելիս պետք չի լինում, ուրեմն մի բան խախուտ է Հայաստանում, քանի որ այդպես որոշում կայացնողն է հարվածի տակ, նրա պատասխանատվության բեռն է ավելանում, ու նրա հանդեպ պահաջատիրությունն է շատ: Սխալվի` նրան են մեղադրելու, հաջողի` նրան են գովելու, ու դրանք երկուսն էլ ամեն պահ կարող են պատահել:

Քաղաքական դաշտը, որ մեծ հաշվով բան չգիտի` դատարկն, այդպիսով, երբեմն փորձում են լրացնել այլ «գործուղվածներ»:

Պարույր Հայրիկյանն է մեկ «Վիլնյուս կամ հրաժարական» նստացույց անում, մեկ էլ եվրոկայքից տեղեկանալով, որ երկրի նախագահը գնում է Վիլնյուս` նստացույցի փասափուսեն հավաքում է. պարզվում է` նրա պահանջը երկրի նախագահի Վիլնյուս գնալով կատարված է, ու եթե նախագահը գնում է Վիլնյուս, մի բան կստորագրվի ուրեմն. իսկական կոմեդիա: Իսկ եթե հանկարծ ու պարզվեր` նախագահը չի գնում Վիլնյուս, Հայրիկյանը նորից նստացույց էր անելու, հանրահավաք էլ այսօր նախօրոք հրավիրել էր, բա:

Կամ` չնայած վարած պաշտոններին մինչեւ այժմ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ ներկայացող Աշոտ Մանուչարյանը նորից է հայտնագործում, թե մենք լավ հարաբերություն պետք է պահպանենք եւ ԵՄ-ի, եւ Ռուսաստանի հետ, համադրման եղանակով պետք է աշխատենք, ուրեմն, իբր մյուսները չէին կարող գլխի ընկնել, Հայաստանն էլ կարողանում է` չի՞ պահպանում հավասար հարաբերություններ: Իսկ արեւմտյան քաղաքակրթությունն էլ, լավ լսեք, մահանում է, չգիտեիք, իմացեք, բա: Իսկ ահա Պուտինը, քանի որ գիտե մեր ժողովրդի վերաբերմունքն իշխանության նկատմամբ, գալիս է հանդիպելու ժողովրդի եւ ոչ թե իշխանության հետ: Միգուցե Մանուչարյանն ինքը կա այն ժողովրդի մեջ, որի հետ Պուտինը հանդիպելու է: Կամ միգուցե Պուտինն իր ժողովրդի շահը թողած` մեր ժողովրդի շահի պոչն է բռնելու: Երեւի Պուտինի ասածը չի լսել, որով Բրյուսելին հասկացնում էր երեկ, որ ոչ մեկին դուր գալու համար չեն խեղդի իրենց տնտեսության ամբողջ ոլորտներ, եւ եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքի` Ռուսաստանը Ուկրաինային արտոնյալ առեւտրի ռեժիմից կզրկի:

Անկախ ենթադրություններից` Սարգսյան-Պուտին հանդիպումն, իսկապես, ընդգրկուն կարող է լինել, քննարկվող թեմաներն այնքան շատ կարող են լինել, որ գուցե մի այցից այդքան ակնկալիք պետք չէր ունենալ. ասենք` որտեղո՞վ է անցնելու ՄՄ-ի սահմանը եւ ո՞նց է լուծվելու ԼՂ-ի հետ հարաբերվելու հարցը, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շուրջը ինչ-ինչ պայմանավորվածութուններ ձեռք բերվելո՞ւ են, անվտանգության վերաբերյալ ՄՄ-ի անդամ երկրների տրամագծորեն տարբեր մոտեցումներն ինչպե՞ս են մոտենալու իրար եւ այլն, այնպես որ ենթադրություններ անելու ցանկություն ունեցող լինի, ենթադրություն անելն առողջության համար լավ է:

Իսկ ահա այսօր Բրյուսելում դժվար է լինելու երեւի բոլորի համար, այդ թվում` ԵՄ-ի, որը պետք է կարողանա գլուխը բարձր պահել` մեծ համաձայնագրի ստորագրումից երկրներ կորցնելու պարագայում, իսկ Հայաստանը պետք է կարողանա ԵՄ-ի հետ գործակցելու դուռն այնքան կիսաբաց թողնել, որ հետո խնդիր չունենա եվրոպական ուղղությամբ, ու ավելի մեծ պետություն Ուկրաինայի հրաժարումն համաձայնագրի ստորագրումից այս պահին ավելի մեղմում է Հայաստանի դիրքը:

Իսկ Հայաստանում հենց Վիլնյուսի նախօրեին եւ Պուտինի այցից 5 րոպե պակաս Gallup International-ի ներկայացուցիչ մի ընկերություն տնտեսական հետազոտության համատեքստում պարզել է, որ Հայաստանի բնակչության 64 տոկոսը դրական է ընկալում ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Ու հարցվածները զգալի տոկոսներով մի դրախտ են ուրվագծել Հայաստանում ՄՄ-ին անդամակցելուց հետո` տնտեսական աճ, գների իջեցում: Շատ քիչ տոկոսն են հարցվածներից ենթադրել, թե գներն, ընդհակառակը, կբարձրանան, ու Հայաստանում էլ ոչինչ չի փոխվի ՄՄ-ին անդամակցելուց հետո:

Արժե երեկվա ընթացքում դեռ ենթադրությունների մակարդակով հնչող մի երկու կարծիք բերել, այնուամենայնիվ, մեր քաղաքական դաշտին ամբողջովին ջուրը չգցելու համար. օրինակ` ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը երեկ ասում էր, թե ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը չի խանգարի իրականացնել Եվրոպական միության հետ ձեռք բերված համաձայնությունները, իսկ ՄՄ-ին անդամակցելու որոշումը ազգային անվտանգության եւ տնտեսական շահերից ելնող որոշում է: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ զարմանում էր. «Անպայման պետք է բարիկադնե՞ր ստեղծենք ու բաժանվենք երկու մասի՞: Առ այսօր չի եղել սառը դատողությամբ քննարկում այս հարցի շուրջը: Իմ կարծիքով, մեր հնարավորությունները սահմանափակ են, քանի որ եթե Հայաստանը չընտրեց Եվրոպայի հետ ասոցիացման ճանապարհը, եկեք տեսեք, որ նաեւ Եվրոպայի մեղքը կա այստեղ: Ինչո՞վ էին եվրոպական կառույցները զբաղված Հայաստանում 22 տարիների ընթացքում: 220 մլն դոլար է ծախսվել, որ կառուցվածքային փոփոխություններ արվեն, բայց կարո՞ղ ենք ասել, որ կառավարման համակարգը դարձել է արդյունավետ»: Իսկ ահա Լարիսա Ալավերդյանը երկրի անվտանգության խնդրին նայում էր բոլորովին այլ տեսանկյունից` ամենամեծ վտանգը համարելով Հայաստանի` մեկ պետությամբ պաշտպանված լինելը:

Էսօր Վիլնյուսն է, երկու օր հետո` Պուտինի այցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՎՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ

Հաջորդ գրառումը

ԿԵՄԵՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԵՄ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԵՎ ՆԵՐԳԱՂԹԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՄԵՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԵՄ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԵՎ ՆԵՐԳԱՂԹԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական