Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱԼԱԹՈՒՄԱՆԻ ՍԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Նոյեմբերի 23-ին ձեռամբ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվեցին Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցին եւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարըՙ մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգեն վրդ. Սալիբյանի, Արագովայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տաթեւ քահանա Մարուքյանի եւ Տիգրան քահանա Մխիթարյանի: Եկեղեցու վերաօծման կարգից անմիջապես հետո մատուցվեց պատարագ: Պատարագիչը Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանն էր:

Ջավախքի եւ մասնավորպես Ալաթումանի ժողովրդին թեմի առաջնորդը փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքը: Իր ողջյունն էր հղել ներկաներին նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում նշեց. «Այսօր կան մարդիկ, ովքեր, հիրավի, փնտրում են Աստծուն եւ այդ ճանապարհին գալիս ու խոնարհվում են Աստծո տաճարի առաջ: Հեռավոր հայոց այս գողտրիկ անկյունում ապրում է մի ժողովուրդ, ով քրտնաջան աշխատանքով վաստակում է իր հանապազօրյա հացը եւ այսքան ամուր կապված է իր եկեղեցուն»:

Սուրբ Երրորդություն եկեղեցին վերանորոգվել եւ տարածքը բարեկարգվել է ռուսաստանաբնակ, ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ալաթուման գյուղի եկեղեցու բակում կանգնեցվեց Խաչքարՙ ի հիշատակ եկեղեցու բարերար Ալիկ Մակարյանի հոր:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը բարձր գնահատեց բարերարի իրականացրած աշխատանքըՙ փոխանցելով օրհնության գիր եւ Աստվածաշունչ մատյան:

«Ալաթումանցիները գրեթե մեկ դար սպասել էին այս երանելի օրվան: Երազել էին տեսնել Սուրբ Երրորդություն եկեղեցին բարեկարգ վիճակում, երազել էին եկեղեցու զանգերի ղողանջը լսել, մոմ վառել եւ աղոթել: Եվ ահա Ալիկ Մակարյան բարերարի շնորհիվ շատերի երազանքը իրականություն դարձավ»,- իր խոսքում նշեց Բաբգեն վրդ. Սալիբյանը :

Ալաթուման գյուղը բազմամարդ էր, ինչպես երբեւէ… Մարդկանց աչքերում ուրախության եւ ցնծության արցունքներ էին երեւում: Վերջապես մեկդարյա լռությունից հետո այս գյուղի եկեղեցու զանգերը եւս ղողանջեցինՙ ավետելու, որ Ջավախքում այսօր հայը հոգեւոր վերածնունդ է ապրում:

Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, տարածաշրջանի նահանգապետի տեղակալ Հարություն Հովհաննիսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր եւ ուխտավորներ: Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

Տոնի կապակցությամբ Ալաթուման գյուղի եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին մասնակցում էին Մավր Մկրտչյանն ու ընկերները: Անկրկնելի ու հիասքանչ պարային կատարումներով հանդես եկավ «Կարին» երգի եւ պարի համույթըՙ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Իրենց պարային կատարումներով ուրախացրին ներկաներին նաեւ Բարալեթ գյուղի ազգագրական մանկապատանեկան համույթի սաները:

Հավելենք, որ Ալաթուման գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1760-1790մ բարձրության վրա եւ սփռված է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Գյուղը երկու թաղերի է բաժանում Ախալքալաք-Տաբածղուր խճուղին:

Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել եւ վերաբնակվել 18-րդ դարից Կարնո նահանգի համանուն գավառի Գաղտառիճ գյուղից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Երորդություն Եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, քարաշեն, փայտածածկ տանիքով կառույց է: Եկեղեցու շենքը տուժել է 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ: Ներկայումս կանգուն է: Քարաշեն, փայտածածկ, արեւմտյան ճակատում միակ մուտքով, նույն ճակատի գագաթին զանգակատնով ուղղանկյունաձեւ կառույց է: Բացի արեւմտյան ճակատից եւ լուսամուտներից, որոնք սրբատաշ քարից են, մնացած հատվածները անմշակ քարից են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎ ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾՈՂ

Հաջորդ գրառումը

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական