Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՆ` ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

21/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց. «Անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանն այդպիսով կզիջի իր ինքնիշխանության մի մասը», մենք Հայաստանում լրջորեն վիրավորվեցինք ռազմավարական դաշնակցից, որը, փաստորեն, խոստովանում է, որ ցանկանում է զրկել մեզ մեր ինքնիշխանությունից: Երբ ռուսաստանցի տարբեր` հիմնականում միջին մակարդակի պաշտոնյաներ համեմատում են Հայաստանի ինքնիշխան հանրապետությունը ՌԴ Կալինինգրադի մարզի հետ, մենք արդեն մինչեւ հոգու խորքն ենք վիրավորվում, որ այդպիսով մեզ, փաստորեն, ցանկանում են դիտարկել որպես ՌԴ գավառ:

Բայց երբ Հունաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան, Խորվաթիան… ԵՄ-ին անդամակցելով զիջում են իրենց ինքնիշխանության մի զգալի մասը, մեզ այդքան էլ չի հետաքրքրում: Երեկ ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյն ասել է բառացիորեն հետեւյալը. «Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «հայրենիք», «ազգային ինքնություն», «ժողովուրդ» անհրաժեշտ է նետել պատմության աղբարկղը:

Այսօր հնաոճ հայրենիքի փոխարեն Եվրոպան դառնում է իր քաղաքացիների տունը: Սուտ է, որ գլոբալիզացիայի շրջանում հնարավոր է ինքն իրեն գոյատեւել: Ամբոխահաճությունն ու ազգայնականությունը չեն կարողանալու դիմակայել այսօրվա մարտահրավերներին»: «Նոր Եվրոպան», ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի, «Ժողովուրդների իսպառ բացակայությունն է` բառի ավանդական իմաստով: Քանի որ Եվրոմիությունը տուն է բոլոր եվրոպացիների համար, բոլորն ամենուր պետք է զգան իրենց ինչպես տանը»: Ռոմպեյը, իմիջիայլոց, կոչ է արել նաեւ չխոչընդոտել այլ մայրցամաքներից դեպի Եվրոպա ներգաղթին` հիշեցնելով, որ ժամանակին Եվրոպայից էին ներգաղթում Նոր աշխարհ:

Հետեւաբար, համաձայն դե յուրե ամենաբարձր եվրոպացի պաշտոնյայի` Եվրոպայում չպետք է ապրեն ֆրանսիացիներ, գերմանացիներ, հույներ, շվեդներ, անգամ անգլիացիներ, քանի որ Եվրոպայում պետք է ապրեն եվրոպացիներ, որոնց համար Եվրոպայի տարածքի յուրաքանչյուր անկյունը պետք է լինի ինչպես տունը: Ասենք, նորվեգացին Իսպանիայի Սեւիլիա քաղաքում, Գվադալկվիվիր գետի ափին, կիզիչ արեւի տակ, իրեն պետք է զգա ինչպես Օսլոյում, որտեղ արեւ հիմնականում չի լինում: Իսկ խորվաթը պետք է մոռանա, որ ինքը խորվաթ է, որ սեփական ազգային ինքնությունը պահպանելու համար հենց ինքը պատերազմել է Հարավսլավիայի դեմ եւ արդեն անկախ պետության քաղաքացի է, ու դրանով իսկ` ԵՄ-ի անդամ: Ռոմպեյը շեշտում է, որ «ազգային ինքնությունը հնացած կատեգորիա է», ու Եվրոպան փաստորեն ընդհանուր տարածք է բոլոր եվրոպացիների համար: Չի՞ վտանգում արդյոք այս հայտարարությամբ եվրոպացի պաշտոնյան ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքը, չի՞ խոսում արդյոք Ռոմպեյը մեծ, ընդհանուր տարածքի ամբողջականության դիրքերից, չի՞ վտանգում արդյոք Ռոմպեյն իր այս մտքով ԼՂՀ հակամարտության լուծումը…

Մենք որոշում ենք կայացրել` անդամակցելու Մաքսային միությանը, իսկ սա անհնարին է դարձնում ԵՄ-ի հետ լայն ինտեգրացիան, մի միության, որտեղ «հայրենիք» եւ «ժողովուրդ» բառերը, «ազգային ինքնությունը» այլեւս հնացած կատեգորիաներ են:

Մենք սա արել ենք` ելնելով մեր ազգային անվտանգությունից, որի այլընտրանքը առանց ժողովուրդների, հայրենիքների եւ ազգային ինքնության Եվրոպան մեզ այդպես էլ ցույց չտվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԶՐԿԵՑ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԻՑ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿԱ «ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ» ՏԱԿ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿԱ «ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ» ՏԱԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական