Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

20/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինիՙ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանն էր նվիրված նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա մեկնած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին Ռուսաստանի նախագահիՙ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նալբանդյանի եւ Լավրովիՙ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելության հրավերի, ջերմ ընդունելության եւ բովանդակալից բանակցությունների համարՙ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում: «Այս հանդիպումը կարեւոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը: Սա լավ հնարավորություն է նաեւ քննարկելու Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը», նշել է Նալբանդյանը:

Զրուցակիցները անդրադարձել են եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին: Նախարարները քննարկել են երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Հանդիպմանը նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել բանակցային գործընթացում Ռուսաստանիՙ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանըՙ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Երկուստեք կարեւորվել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ` ՌԵՍՏԱՐՏ, ԿԱՄ «ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ» ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ 2013-ԻՆ 3-4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ 2013-ԻՆ 3-4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական