Ղազախական Sports.kz կայքի տեղեկացմամբ, այդ երկրի Սեմեյ քաղաքի «Սպարտակի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Վարդան Մինասյանին:
«Սպարտակն» ընթացիկ մրցաշրջանում Ղազախստանի պրեմիեր լիգայի ուղեգիր է նվաճել: Ղազախստանի նոր առաջնությունը կսկսվի 2014-ի մարտին: