Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թբիլիսիի արվեստի ակադեմիայի սաների ցուցահանդեսը Ալբեր եւ Թովե Բոյաջյան պատկերասրահում

Երեկվա օրը Երեւանի գեղարվեստի ակադեմիայի համար առանձնահատուկ էր, ինչպես նշեց ռեկտոր Արամ Իսաբեկյանըՙ տարբերվող եւ նշանավոր: Ակադեմիայի Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահի` մշտապես ակտիվ աշխատանքը միանգամայն այլ շունչ ուներ: Բանն այն է, որ այս անգամ ցուցասրահը հյուրընկալել էր Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայի սաների աշխատանքները, եւ դրանց հեղինակների ներկայությունը բավական փոխել էր տեղի միջավայրը: Մանավանդ եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ բավական երկար տարիներ դրացի երկրի հետ մշակութային կամ այլ հարաբերությունները, անկասկած, շատ հեռու են եղել նախկինում եղածից, ապա այս ցուցահանդեսի նշանակությունը ավելի ընդգծվում է: Խոսքն, իհարկե, ոչ թե մեկ առանձին ցուցահանդեսի մասին է, այլ 2 երկրների հիշյալ բուհերի համատեղ լուրջ ծրագրի, որն ակնկալում է ստեղծագործական ակտիվ շարունակություն: Նման ծրագրի մտահղացումը ծնվել էր տարիներ առաջ դեռ, սակայն քաղաքական եւ այլ պատճառներով անհնարին էր եղել այն իրականացնել: Ներկա պայմաններիՙ շատ ավելի բարենպաստ լինելու հանգամանքը նաեւ նպաստեց, որ կյանքի կոչվի 1,5 ամիս առաջ բուհերի ռեկտորների մշակած ծրագրի առաջին փուլըՙ երեւանյան այս ցուցահանդեսով:

Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահը սովոր է այսպես ասած իր բուհի ուսանողների ոճին ու մտածողությանը, ուսումնական ողջ տարվա ընթացքում երիտասարդները իրենց ստեղծագործական աշխարհը ներկայացնելու հրաշալի հնարավորություն ունեն եւ դա իրացնում են: Իսկ ահա վրացի ուսանողների աշխատանքները նորություն էին, նաեւ թարմությունՙ գունային ակտիվությամբ, ընդգծված խարակտերայնությամբ, նկարչական մտածողության արդիականությամբ: Այս երեւույթը ուսանողների համար ստեղծագործական փորձի փոխանակում է նաեւ, նորի, ուրիշի, այլ մշակույթի հետ շփման հնարավորություն եւ անհրաժեշտություն, որն, անշուշտ, բարեկամության նոր կամուրջ կարող է ծառայել թե՛ մշակութայնորեն, թե՛ մարդկայնորեն` ինչ-որ տեղ օտարացած ժողովուրդների երիտասարդների համար: Սա կարեւոր քայլ է նաեւ միմյանց մշակույթները ճանաչելու եւ հետագա փոխհարաբերությունները զարգացնելու առումով:

Այս մասին էր Վրաստանի մշակույթի նախարարության ներկայացուցչիՙ Յուրի Մելիտովի ողջույնի խոսքը (ցավալիորեն մեր մշակույթի նախարարության ներկայացուցիչը բացակայում էր): Նա խոսեց, իհարկե, հայ եւ վրացի ժողովուրդների մշակութային կապերի վերահաստատման ու զարգացման կարեւորության մասին, պատմեց նաեւ նկարների փոխադրմանՙ սահմանային անցակետում ծագած բարդությունների եւ իզուր վատնված ժամանակի մասին: Եվս հետաքրքրական մի բան, որ նրա խոսքում հնչեց, այն էր, որ իրենց ուսանողներից շատերը, որ եղել են աշխարհի նշանավոր մի շարք թանգարաններում, օրինակՙ Լուվրում, Պոմպիդու կենտրոնում եւ այլ, սակայն շատերը նրանցից տեղյակ չեն ծննդավայրումՙ Վրաստանում լայնորեն հայտնի Սերգեյ Փարաջանովի երեւանյան թանգարանից: Նոր բարեկամության այս ժեստը լավագույն առիթներից մեկը կարող է լինելՙ երկու երկրների մշակույթները ճանաչելու:

Հայ-վրացական այս նոր ծրագրի, նաեւ ցուցահանդեսի մասին խնդրեցինք խոսք ասել բուհերի ռեկտորներին:

Թինատին Կըլդիաշվիլի . «Հաճույքով ողջունում եմ այս ցուցահանդեսը: Հայերը շատ բարեհամբույր մարդիկ են: Մեր ավագ սերունդը անցավ մեր ժողովուրդների տեւական բարեկամության ճիշտ ճանապարհով, որը ինչ-որ տեղ, մի ընթացք կանգ առավ: Մենք, ահա Արամ Իսաբեկյանի հետ որոշեցինք շարունակել մշակութային, նաեւ ուղղակի պարզ-մարդկային այն հարաբերությունները, որ, ցավոք, կորցրել է մեր երիտասարդությունը, որպեսզի նրանք ճանաչեն միմյանց եւ լինեն մշակութային ընդհանուր դաշտում, միմյանց հետ բարեկամության մեջ»:

Արամ Իսաբեկյան . «Համագործակցության այս ծրագիրը փորձել էինք իրագործել մի քանի անգամ, բայց չէինք հաջողել: Կարծում եմՙ Վրաստանում իշխանական վերջին փոփոխությունները նպաստավոր եղան մեր այս փոխհարաբերությունների համար: 1.5 ամիս առաջ սկսված բանակցությունների առաջին քայլը այս ցուցահանդեսն է մեր ակադեմիայի սրահում, հաջորդը մեր ուսանողների աշխատանքների ցուցադրությունն է լինելու դեկտեմբերին, Թբիլիսիում: Հետագայում նախատեսված է ուսանողների եւ դասախոսների համատեղ ցուցադրությունՙ կատալոգի տպագրությամբ: Լավ բարեկամության սկիզբ է դրվելՙ երկուստեք ցանկությամբ, որ, հուսով եմ, շարունակական է լինելու»:

Թբիլիսիի արվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքները Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահում կհյուրընկալվեն եւս մի քանի օր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՌԱՇՈՒՔ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵԼ ԵՆ ՍԻԴՆԵՅԻ ՀԲԸՄ-Ի ԵՎ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԶՈՒՅԳ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» 2014 ԹՎԻ ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» 2014 ԹՎԻ ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական