Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՌԱՇՈՒՔ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵԼ ԵՆ ՍԻԴՆԵՅԻ ՀԲԸՄ-Ի ԵՎ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԶՈՒՅԳ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի առաջնորդ, Հայկազուն եպս. Նաճարյանի հովանավորությամբ հոկտեմբերի 26-ին «Ուեսթլի» շքեղ դահլիճում փառաշուք հանդիսությամբ նշվել են Սիդնեյի ՀԲԸՄ-ի եւ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանի հիմնադրման զույգ հոբելյանները, տեղեկացնում է նախկին եգիպտահայ, «Արեւ» թերթի երկարամյա խմբագիր, իսկ ներկայումս ավստրալահայ համայնքի «Տեղեկատու» ամսագրի հայկական բաժնի պատասխանատու դոկտ. Ավետիս Յափուճյանը :

Հանդիսությանը ներկա են եղել բարձրաստիճան անձնավորություններ, որոնց թվումՙ Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ Պեոի Օ՛Ֆաուլը, նահանգային փոխադրական միջոցների նախարարուհի Գլադիս Պերեճիկլյանը, Միջհամայնքային հարաբերությունների հանձնաժողովի ատենապետ Ստեփան Գրքաշարյանը, Ավստրալիայում ԼՂՀ-ի մնայուն ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանն ու տիկինըՙ Սիլվան, Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Էդիկ Դարբինյանը, ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ Թորոս Պողոսյանն ու տիկինըՙ Սոնան, 50-ամյակի հանդիսությունների բարերար եւ գլխավոր հովանավոր Ավո եւ Ժակլին Թեւանյանները եւ ուրիշներ:

Հանդիսությունն սկսվել է հոտնկայս ունկնդրությամբ ավստրալական, հայկական եւ բարեգործականի օրհներգերի, որ կատարել են ՀԲԸՄ-ի Ալեքսանդր ամենօրյա եւ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանների աշակերտները: Այնուհետեւ հաջորդաբար հայերեն եւ անգլերեն բացման խոսքերով հանդես են եկել Անուշ Ճեպեճյանն ու Գաբրիել Աբրահամյանը:

Գործադրվել է երկու մասով գեղարվեստական պատշաճ հայտագիր, որի ընթացքում կատարվել են խմբերգերՙ երկու վարժարանների աշակերտների ուժերով, պարային ելույթներ, արտասանություն, մեներգ եւ երկլեզու ինքնատիպ մի ներկայացում: Զույգ վարժարանների 14 շրջանավարտները ներկայացրել են Ավստրալիայի Բարեգործականի ժամանակագրությունը:

Փակման խոսքով հանդես է եկել առաջնորդ Հայկազուն եպս. Նաճարյանը, ով մաղթել է, որ 50 տարի անց ներկայի մատաղ սերունդը կազմակերպի 100-ամյակի զույգ հանդիսությունները:

Հոբելյանի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ հայրապետը սրբատառ կոնդակով շնորհավորել է բարեգործականին, իսկ ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Էդիկ Դարբինյանը, գնահատանքի խոսքեր ասելով Սիդնեյի բարեգործականի հասցեին, նրա ատենապետ Թորոս Պողոսյանին է հանձնել նախարարության բարձրագույն Ոսկե մեդալը:

Հաջորդ օրը առավոտյան Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցում, հավարտ պատարագի, կատարվել է հոգեհանգստյան արարողությունՙ ի հանգստություն Բարեգործականի եւ նրա Սիդնեյի մասնաճյուղի հիմնադիրների հոգիների:

Իսկ նոյեմբերի 1-ին Սիդնեյի «Օլիմպիական» մարզադաշտին մոտիկ գտնվող «Հոմբուշ» առաջնակարգ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական շքեղ մի պարահանդես, որի ընթացքում վետերանության վկայագրեր են հանձնվել քառասուն եւ ավելի տարիներ Բարեգործականին նվիրյալ անդամ-անդամուհիներին:

Հոբելյանի առիթով հրատարակվել է մեծադիր էջերով պատկերազարդ մի ալբոմ, որտեղ ներկայացվել է ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի ամփոփ պատմությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Հաջորդ գրառումը

ԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական