Հնդկաստանի Չեննայ քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի կանանց մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանն ավարտականՙ 11-րդ տուրում հաղթելով Նաֆիսա Մումինովային, 7,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը 100 մասնակիցների մեջ: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց հնդիկ շախմատիստուհիներ Մարի Գոմեսից, Սուբարաման Վիջայալակշմիից եւ վրացի Նինո Բացիաշվիլուց: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարիա Գոմեսը:
Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան 11-րդ տուրում պարտվեց Սվամինաթան Սումուային եւ 7 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում: