Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՄՈՌԱՑ ԵՐԵԿՈ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Շիրակի մարզպետարանի հրավերով օրերս Գյումրիում էր լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումջյանը:

Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի դահլիճում նրան եկել էին ունկնդրելու մանկավարժներ, արվեստի եւ գրականության ներկայացուցիչներ, ուսանողներ:

Դահլիճն անծանոթ էր Հակոբ Գույումջյան անվանը. սակայն ներկաներն անհամբերությամբ սպասում էին նրան, քանի որ, փակագծով ասեմ, գյումրեցիները սիրում են թատրոն, սիրում են ասմունք, ունեն իրենց նախընտրած արտիստները եւ մեկ անգամ էլ հանդիպում թեկուզ անծանոթ արտիստի, ստեղծել էր հաճելի անակնկալ վայելելու սպասումը:

Հակոբ Գույումջյան: Մեզ համար անհայտ անձ, իր գործունեությամբ, իր կենսագրությամբ եւ իր մշակույթով:

Սակայն պարզվեց, որ պրն. Գույումջյանը լավ է տիրապետում անծանոթ դահլիճի հետ «աշխատելու» դժվար, բայց հաճելի արվեստին:

– Ես իմ անուշ Հայաստանի…

Չարենցյան ծանոթ տողերը հոսում էին այնպես մտերիմ եւ հարազատ, այնպես յուրօրինակ, այնպես հոգեպարար…

Գույումջյանին հաջողվեց առաջին իսկ բանաստեղծությամբ դահլիճը դարձնել «իրենը»:

Անմիջապես ստեղծվեց այն ցանկալի կապը, որ անհրաժեշտ է լինում միշտՙ բեմի եւ դահլիճի միջեւ:

Երբ մի փոքր էլ «տաքացավ» արտիստը, գործեց նաեւ նույնացումը: Դահլիճում արտիստի հետ մրմնջում էին ծանոթ, սիրելի հեղինակների գործերը:

Իսկ արտիստը «թեթեւորեն» եւ չպարտադրելով հնչեցնում էր մեր ազգային պոեզիայի ընտրանինՙ բացառիկ բեմական խոսքով, մաքուր շնչով, մտերմիկ, ասես հենց նույն պահին էին ծնվում դրանք. ինքը Արտիստն էր… արարում: Վաղուց չէինք առնչվել այսքան գեղեցիկ, առինքնող, ականջ շոյող, ներքինը փոթորկող ասմունքի… ասմունքող, որ պարզապես «եկավ, տեսավ եւ հաղթեց»: Եվ հաղթեց նա դժվարահաճ գյումրեցի հանդիսականին:

Հայոց ոսկեղենիկ լեզուն նոր կյանք ու հնչեղություն էր ստացել նրա կատարումովՙ իր հմայքով, այն էներգիայով, որ ճառագում, հասնում էր յուրաքանչյուր ունկնդրի: Դահլիճի ոգեւորությունը ապացույցն էր ճշմարիտ արվեստի հետ առնչվելուն:

Առաջին անգամ էր Հակոբ Գույումջյանը Գյումրիում, բայց վստահ ենք, որ այն կերկրորդվի, քանզի այդ էին վկայում այն ծափերը եւ արտիստի խոնարհումը, որը ե՛ւ խնդրանք էր, ե՛ւ… պահանջ միեւնույն ժամանակ:

Անմոռաց էր երեկոն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ. ԳԾԱՆԿԱՐ, ՔԱՆԴԱԿ»

Հաջորդ գրառումը

ՎԱԳՆԵՐԻ «ՏՐԻՍՏԱՆ ԵՎ ԻԶՈԼԴԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇՈՒՄԱՆԻ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԳՆԵՐԻ «ՏՐԻՍՏԱՆ ԵՎ ԻԶՈԼԴԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇՈՒՄԱՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական