Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՄԲՈՍՏ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

12/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

37 ստորագրություն

Մեր թերթի 2012 թ. օգոստոսի 29-ի թիվ 148 համարում անդրադարձել էինք Երեւանի Տերյան փ. 23, 25 եւ Լալայան 37 հասցեով գտնվող շենքերի քանդման դեմ` նախապատերազմյան Երեւանի էլիտար ու ամենահանրահայտ բնակելի տների բնակիչների պայքարի հարցին: Դիմակայությունը շարունակվում է եւ բնակիչները վճռականորեն են տրամադրված ընդդեմ հին Երեւանի եւս մեկ խորհրդանիշներից մեկի զոհաբերմանը ի հեճուկս հերթական «օլիգարխի» հարստացման: Ստորեւ հրապարակում ենք նշված շենքերի բնակիչների կողմից ստորագրված բաց նամակը, որը պարզություն է մտցնում նաեւ շոշափվող հարցի «իրավական» հիմքի վրա:

«Հարգելի խմբագրություն, Տերյան փ. 23, 25 եւ Լալայան 37 շենքերի քանդման մասին առաջին կառավարական թիվ 1150-ն որոշումն ընդունվել է 2002 թ. օգոստոսի 1-ին, ստանալով «Պետական կարիքների համար» որակավորումը: Այն բողոքարկվել է ներկայիս Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող որոշ սեփականատերերի կողմից, որպես հետեւանք չեղյալ համարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, բնականաբար որակվելով որպես սահմանադրությանը հակասող որոշում: Երեւանի նման «յուղալի» հատվածում հերթական անճաշակ էլիտար շենք կառուցելու ու աստղաբաշխական թվերով դրա յուրաքանչյուր քառակուսի մետրը վաճառելու ախորժակ պահած գործարարների «իշտահը» դրանով դժվար փակվեր եւ 2006 թ. նոյեմբերի 27-ին ընդունվեց նոր օրենք` այս անգամ ստանալով «Հասարակության ու պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ավելի քան «հիմնավորված» անվանումը: Վերջին չակերտները դժվար չէ բացատրել` միթե կարող է ինչ-որ օլիգարխի անձնական շահը որակվել որպես հասարակության ու պետության համար ոչ միայն բացառիկ, այլեւ գերակա հանրային: Այլ բան, եթե խոսքը վերաբերեր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի կամ պետական կարեւորագույն պետքերի բավարարմանն ուղղված օբյեկտի շինարարությանը, սակայն խոսքն այստեղ ընդամենը էլիտար բնակելի շենքի կառուցման մասին է: Ուզում ենք հիշեցնել, որ ներկայումս գոյություն ունեցող, իր ժամանակների համար էլիտար շինությունն արդեն իսկ կանգուն է ավելի քան 80 տարի, ընդ որում կառուցված է սեյսմիկ պաշտպանության բոլոր նորմերին համապատասխան եւ ի զորու է դիմակայել (իհարկե, Աստված մի արասցե) ամենաուժգին երկրաշարժի: Ստացվում է, որ մի խումբ մարդկանց հարստացումը մեզանում արդեն համարվում է գերակա պետական շահ… Ինչպես ասված են` «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»:

Վերադառնանք, սակայն, «մեր ոչխարներին»: Առաջին որոշման տապալումից 5 տարի անց, մեր շենքերը նշանառության տակ պահող օլիգարխների դուդուկի տակ պարող կառավարությունը, 2007-ի մարտի 1-ին ընդունեց եւս մեկ, ավելի խայտառակ, թիվ 347-ն որոշումը (վերջնաժամկետը` 01.01.2009 թ.), ըստ որի Երեւանի մի շարք, այդ թվում եւ մեր շենքերի տարածքները ճանաչվեցին որպես «Բացառիկ գերակա շահ», իսկ որպես կառուցապատող, հռչակվեց «Լոքալ դեվելոփըրզ» ՍՊԸ տնօրեն Սամվել Մայրապետյանը, ով, ինչպես հայտնի է, ավերեց Երեւանի պատմա-մշակութային արժեք հանդիսացող ԱՕԿՍ կոչված հանրահայտ շենքի հետնամասը եւ, չնայած բազմաթիվ բողոքներին, կառուցում է հյուրանոց: Ասել է թե դրանց ավերումն ու սեփական գրպանի լցոնմանը միտված «էլիտար» տուփերի կառուցումը հայտնվեցին «վստահելի» ձեռքերում: Նշենք, որ նման որոշումները ունեն կատարման իրենց վերջնաժամկետը եւ այդ ժամկետի շրջանակներում կառուցապատողը բնակիչներին ստորագրման է ուղարկում պայմանագրեր եւ պարտավորվում է նախնական ու համարժեք հատուցում ապահովել: Բնակիչների կողմից դրանց չստորագրման եւ կառուցապատողի կողմից դատարան չդիմելու պարագայում, օրենքը հուշում է, որ «Կառուցապատողը հրաժարվում է տվյալ սեփականության ձեռքբերումից եւ տվյալ սեփականության մասով բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին բոլոր փաստաթղթերը համարվում են անվավեր»: Տվյալ դեպքում հենց այդպես էլ եղավ եւ այդ իսկ պատճառով, շատ կարճ ժամկետում, 2011-ի փետրվարի 19-ին ընդունվեց հերթական, 168-Ն որոշումը (վերջնաժամկետը`01.01.2011 թ.) եւ օրենքի կոպիտ խախտումով, կառուցապատողը մնաց նույնը: Այդ որոշումը սակայն, շնորհիվ մեր համառության, վերստին արժանացավ նախորդի բախտին: Այդքանից հետո մենք հույս ունեինք, որ մեզ վերջապես հանգիստ կթողնեն, սակայն ընդունվեց հերթական, թվով 4-րդ` թիվ 958-Ն որոշումը, որը ուժի մեջ մտավ 2013-ի օգոստոսի 29-ին եւ որի վերջնաժամկետն է 2015-ի հունվարի 1-ը: Կառուցապատողը կրկին մնաց նույնը: Ի դեպ, օրենքը չի նախատեսում անբարեխիղճ կառուցապատողի իրավասության երկարաձգում եւ նման գործողությունները լիովին կամայական են: Ինչպես տեսնում ենք, 11 տարուց ավել է մենք գտնվում ենք ոմանց անկշտության անժամկետ պատանդների կարգավիճակում:

2006 թ. որոշման 4-րդ կետի «ը» ենթակետում ասվում է, որ պետական կամ սեփական բյուջե գումարներ մուծումը ինքնին չի հանդիսանում գերակա շահ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ծանրակշիռ հիմնավորում եւ, հասկանալով սա, որոշման հեղինակներն ու ջատագովները նշել են ինչ-որ ճանապարհի ընդլայնման մասին, սակայն լույսի պես պարզ է, որ խնդրո առարկա տեղամասում փողոցը անհնար է ընդլայնել: Կա նաեւ խարխուլ բնակֆոնդը ավելի կայունով փոխարինման հարցը, սակայն սա էլ, ինչպես ասում են, չի «կպնում», քանի որ մեր հանրահայտ շենքերը շատ ավելի ամրակուռ են տասնյակ մերօրյա «էլիտկաներից», հետեւաբար` խարխլության որեւէ հիմք չունեն: Էլ չասենք քաղաքապետարանի համեմատաբար վերջերս ընդունած որոշման մասին, ըստ որի պետք է դադարեցվի առանց այդ էլ գերծանրաբեռնված կենտրոնի`վիթխարի շենքերով կառուցապատումը: Սարսափելի է մտածել անգամ, թե ինչ կկատարվի, եթե տեղի ունենա երկրաշարժ, ինչը մեր տարածաշրջանում այնքան էլ հազվագյուտ երեւույթ չէ: Չէ որ հայրենի քաղաքի եւ դրա բնակիչների անվտանգությամբ անհանգիստ բազում ճարտարապետներ եւ ճարտարագետներ անընդհատ ահազանգում են մայրաքաղաքի կենտրոնի մայթերին ու բակերում անընդհատ կառուցվող շենքերի կողմից ներկայացվող իրական եւ ահավոր վտանգի մասին: Զգուշացումները, սակայն, ինչպես կարող եք հասկանալ, մնում են «Ձայն բարբառոյ յանապատի»:

Հնարելով եւս մեկ սուտ, հանրահայտ շենքերի ավերման ջատագովները, իբր բնակիչների խնդրանքով, Պուշկինի փ. 38 հասցեով հապճեպ կառուցում են նոր բարձրահարկ ու, քանի որ այն գտնվում է Պուշկինի 40 եւ Կողբացի 42 9-հարկանի շենքերի բակում, ապա այդ նպատակի համար բարբարոսաբար ոչնչացվել են մանկական խաղահրապարակն ու Բրյուսովի անվ. լեզվագիտական համալսարանի սպորտային դահլիճը: Երեւի թե հարց է ծագում` էլ ինչու են բողոքում մեր շենքի բնակիչները: Նախ նշենք, որ մեր շենքերի պատերի հաստությունը 70 սմ է` նորակառույցի 40 սմ դիմաց, ինչը գազի ու էլեկտրաէներգիայի անհիմն թանկացումներից հետո կբերի ջեռուցման վճարի զգալի ավելացման: Առաստաղների բարձրությունը կազմում է 2,65 մ` մեր շենքերի 3,3-ի դիմաց: Նշված շենքը գտնվում է 2-րդ պլանում, ինչի բերումով, դրա շուկայական գինը անհամեմատ ցածր է մերինից: Հարցը ավելի պարզ է դառնում, երբ ծանոթանում ես որոշ թվերի. պարզվել է, որ կառուցողների կողմից բնակիչներին`տունը լքելու համար տրամադրվող հատուցումը կազմում է 1000-ից քիչ ավել դոլար 1 քառակուսի մետրի համար, իսկ մեր շենքի փոխարեն կառուցվելիք նոր եւ, համոզված ենք, անճաշակ կառույցի ամեն քառակուսի մետրը առաջին երկու հարկերում վաճառվելու է 8-ից 15 անգամ ավելի գնով` այդքան է գնահատվում դիմացի շենքի նմանատիպ տարածքը: Ահա եւ գլխավոր գերակա շահը…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԼՀԱՄԱԼԻԵՎՅԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական