Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ, ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

12/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Արցախ տանող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն այդ օրը մի առանձին հմայք ուներ: Օրը տաք էր ու ջինջ, եւ Արտաշատի մարզի ողջ երկայնքով մեզ ուղեկցում էր Մասիսը, որի ձյունածածկ գագաթն ու փափուկ ուրվագծերը յուրաքանչյուր հայիս համար այնքան ծանոթ են ու այնպես հարազատ: Մեքենայի ապակիների հետեւում աշուն էր, որ ձգվում էր մինչեւ Մասիսի ձյունատարած լանջերն ու հիշեցնում մոտալուտ ձմռան մասին: Այդ օրը հեռուն ու մոտիկն այնքան մոտ էին, որ թվում էր, թե մոտենաս, հեռվին էլ կհասնես, թեեւ մտքերդ կշարունակեն թափառել հեռվում:

Բնությունը միայն բնապատկեր չէ, գույներ չէ միայնՙ երանգներով լի: Բնությունը տրամադրություն է, տերեւներին, որ ամեն պահ փոխում են գույն ու երանգ եւ անհոգ շաղ գալիս շուրջ բոլորՙ չճանաչելով եւ ոչ մի սահման: Աշնանն ամառվանից ձգվող ջերմությունն իր մեջ է առնում մոտալուտ սառը շունչն ու դառնում ձմեռ… եւ ուրախություն ու տրտմություն խառնվում են իրար:

Ճանապարհը, որ անցել եմ տասնյակ անգամներ, նման տարվա այս եղանակին թե՛ տխրություն եւ թե՛ ուրախություն բերեց ինձ: Կանգ առանք Արենի գյուղի մոտ, որտեղ ճամփեզրին շարված, բնակիչները տարին բոլոր իրենց հավաքած բերքն ու ամբարած բարիքն են առաջարկում անցնող մեքենաների ուղեւորներին:

Կարճատեւ կանգառի ընթացքում տեսածս ու լսածս ինձ ուղեկցեցին մինչեւ Բերձոր: «Արենին այսօր ունի 2500 բնակիչ, 1200 ընտրող, արդեն ինը տարի է, ինչ աշնանն անցկացվում է գինու փառատոն, որի ընթացքում բնակիչներն ունենում են 100 000-ից մինչեւ անգամ 1 միլիոն դրամ եկամուտ: Գինու փառատոնին բնակիչներն անհամբերությամբ են սպասում: Ձմռան շեմին հոգսերը շատ են: Շատ են նաեւ գյուղի շրջանավարտները, ովքեր բարձր առաջադիմություն ունեն եւ ուսումը հաջողությամբ շարունակում են բարձրագույն հաստատություններում»: Այս ամենը պատմելուց հետո արենցի ամուսինները մեզ մեկնեցին լավաշի մեջ փաթաթված տնական ղաուրման եւ մաղթեցին բարի ճանապարհ: Իսկ ճանապարհն ի սկզբանե ԲԱՐԻ էր. չէ որ այսօր կա ճանապարհ, որ ձգվում է Գորիսից մինչեւ Ստեփանակերտ եւ այդ ճանապարհն է մարդկանց բերում Արենի:

Այս անգամ մեր ճանապարհն անցավ Բերձորով, որի բնակիչները շուտով կունենան ջուր, Շուշիով, որտեղ կառուցվող արհեստագործական ուսումնարանի աշակերտները տարիներ անց կդառնան հյուսն, փականագործ, ատաղձագործ եւ կշենացնեն իրենց հայրենին: Մեր հայրենակիցների նվիրաբերված միջոցները Շուշիում, Քարին Տակում շուտով կդառնան ծնողազուրկ երեխաների խնամքի կենտրոն, գյուղացիների համար համայնքային կենտրոն, դպրոցի սպորտդահլիճ ու ջրագիծ, ինչպես որ դրամահավաք հեռախոսազանգերն են կարճ ժամանակ անց դառնում դպրոց, մանկապարտեզ ու հիվանդանոց:

Արդեն Արցախում, 2005-ին համայն հայության ուժերով կառուցված Հյուսիս-հարավն էլ մեզ տարավ Պատարա, Խանձք, Նոր Մարաղա, Շոշ, Կարմիր շուկա, Թաղավարդ, Խաչմաչ, Ակնաղբյուր համայնքներով, ուր խնդիրները բազմաթիվ են, բայց կիսակառույցների առատությունից ու շինհրապարակում լսվող մեքենաների ձայնից լցվում ես հավատով, որ դժվարությունները թեեւ շատ, բայց մի օր կմնան հետեւում, եթե չկորցնենք հավատն ու մեջքմեջքի տանք:

Հսկայական «չան» կոչված մետաղե տակառների մեջ անձրեւաջուր են հավաքումՙ իրենց կենցաղային կարիքները հոգալու եւ անասուններին ջուր տալու համար, իսկ խմելու ջուրն էլ հեռավոր մի աղբյուրից ավանակներով են կրում: Ծովի մակերեւույթից շուրջ 1055 մ բարձրության վրա գտնվող այս համայնքում ձմռան սառը շունչն առավել սուր ես զգում, երբ տեսնում ես փայտի կապոցներով բեռնված ավանակներ: Այս մունջ կենդանիները տան անդամի նման ցանկալի են Արցախի սարերում ու անտառներում ցրված գյուղերում: Նոր բացված շինհրապարակն էլ ամիսներ անց Մուշկապատում կդառնա համայնքին սպասարկող մի մեծ հավաքատեղի, որտեղ գյուղացիները միասին կկարճեն իրենց ձմեռները, կկիսեն ուրախություն ու տխրություն, կհոգան համայնքի խնդիրները, թեւ ու թիկունք կլինեն միմյանց: Համայնքային կենտրոն կոչված այս շինությունների ավարտին անհամբերությամբ են սպասում նաեւ Պատարա, Նոր Մարաղա, Խանձք, Կարմիր Շուկա, Խաչմաչ, Ակնաղբյուր համայնքներում:

Հետդարձի ճանապարհըՙ որ Մարտակերտից մինչեւ Վարդենիս ձգվում է Դրմբոն, Գետավան, Սոտք համայնքների միջով, խառը զգացմունքերի տեղի պիտի տար. աղքատ ու մաքառող գյուղեր, ուր գնալով պակասում է տանիքից ելնող ծուխը, գյուղամիջյան ճանապարհով գլխիկոր ու աննպատակ քայլող անասուններ, խունացած գույներով մետաղյա դարպասներՙ որ այլեւս օջախ չեն, այլ դարպաս լքված տան: Տուն, բայց ոչ գյուղ է եղածը, եւ ցուցանակներ, որ դեռ ստիպում են աջ ու ձախ նայել ու աչքերով բնակավայր որոնել: Այս ճանապարհին լավաշի մեջ փաթաթված ղաուրմա չկար… Աստված գիտե, թե այստեղ վերջին անգամ երբ են ղաուրմա կերել:

Թվում էր, թե ինձ հանդիպած գյուղացու մոլորված հայացքն ու ընտանիքի հոգսերը կծանրանան հոգումս եւ մտովի կուղեկցեն ինձ մինչեւ տուն, թեեւ օրը բարեհաճ էր, իսկ բնությունը` գերող: Բայց այն, ինչ տեսանք Չափարում, անսպասելի էր ու այնքան հուսառատ, որ տխրություն չկար, երբ տեսա հյուղակ հիշեցնող խարխուլ մի շինություն, որը դպրոցն էր`մետաղաձույլ զանգը մուտքի առջեւ կախված: Այս զանգերը վաղուց արդեն հանգրվանել են հայրենի թանգարաններում: Տխրություն չկար, քանի որ հենց կողքին վեր բարձրացող երկհարկանի կիսակառույցը գյուղի վաղվա դպրոցն էր, իսկ քիչ հեռու տրակտորը լայն շրջագծերով ճանապարհ էր բացում, որ պիտի բարեկարգվեր ու գյուղն անտառի միջով կապեր Մարտակերտից Վարդենիս ձգվող վաղվա մայրուղուն: Կիսակառույց դպրոցի տանիքից պարզ երեւում էին երկու վարդագույն շինություն` գյուղի նորակառույց մանկապարտեզն ու հավաքների դահլիճը, ուր գյուղացիները նշում են իրենց տոներն ու կիսում վիշտը: Չափարում ընտանիքի հայրերն ու զավակները հեռուներից տուն են դառնում, հող մշակում, անասուն պահում կամ աշխատում գյուղի շինհրապարակներում: Այստեղ գյուղացին շինական է, որ ուժ է առնում իր հողից եւ ունի վաղվա օր: Այստեղ կան ձմեռվա հոգսեր, ինչպես ամենուր, բայց եւ հոգատար ձեռք, որ նոր կյանք է տալիս գյուղացուն ու գյուղին: Այստեղ աշունը չի շտապում դառնալ ձմեռ:

Նոր Էրքեջի ցուցանակն անցնելուն պես դուրս եկանք գլխավոր ճանապարհից, եւ աջակողմյան արահետ հիշեցնող նեղ հողե ճանապարհով ուղղվեցինք դեպի Դադիվանք: Մի քանի տասնյակ մետրից հետո մեր առջեւ բացված տեսարանը անդիմադրելի հմայք ուներ: Հայացքդ ակամա ուղղում ես մերթ դեպի հեռվում նշմարվող վանքը, մերթ դեպի ցածՙ ահազդու անդնդախոր ձորը, եւ վախ ու հիացմունք խառնվում են իրար, եւ գյուղ ու գյուղացի, ծխնելույզ ու դարպաս մնում են hետեւում: Եվ առաջինը, որ գալիս է մտքիդ, «սա իմ վանքն է, իմ պատմությունը իմ ճանապարհին»: Եվս 230 կիլոմետր եւ Արցախից դեպի Վարդենիս ձգվող գեղատեսիլ հովիտներով ու լեռներով երկար ու ձիգ խճապատ ճանապարհը մեզ բերեց տուն:

Ինչ լավ է, երբ երկար է ճանապարհը հայրենիքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ» BBC-2 ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆՈՎ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄԱԼԻԵՎՅԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄԱԼԻԵՎՅԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական