Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԲՈՒՅՍԸ ԿԱՄ ԿՅԱՆՔԻ ԲԱԼԱՍԱՆԸ…

05/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԺՈՐԺ ՎԱՆԼՅԱՆ, Երեւան

Բեմադրիչ Հրաչյա Աշուղյանի հոբելյանի առթիվ

«Ազգ»ը անդրադարձել է արվեստի նշանավոր գործիչ, ռեժիսոր, մանկավարժ Հրաչյա Աշուղյանի 75-ամյակին: Ստորեւ հրատարակվող սրտի խոսքը դարձյալ ադամանդյա այդ հոբելյանին է վերաբերում: Հեղինակը հալեպահայ դեղագործ, տեղի Համազգային թատերախմբի վաստակավոր (շուրջ 40 տարի) դերասան, թատերական գործիչ է, որ հասկանալի պատճառներով ներկայումս բնակություն է հաստատել Երեւանում:

Այս առեղծվածը կամ անորոշ ու անգտանելի հանելուկը, որուն փնտրտուքն ու որոնումը դարձեր է տեւական ու կշարունակվի մշտապես մինչեւ օրս էլ որպես կարիքՙ հօգուտ մարդկային երկարակեցության…

Աշխարհի վրա ամեն մարդ կերազէ ու կփափագի հասնիլ հավերժության, ինչ-որ գանձեր դիզելով, հսկայական ապարանքներ կառուցելով, նույնիսկ կեղեքումներով, բռնատիրությամբ ու դաժանությամբ հասնելու իր փափագներուն ու նպատակներուն, որոնց բոլորի ետին պահվածքը գոյատեւության իղձն է, այսինքնՙ ի խնդիր ամենաերկար ժամանակ ապրելու աշխարհի վրա…

Վերջերս կիմանանք, թե հույսի նշույլներ ի հայտ են եկած գիտական երկնակամարին վրա, հասնելու համար գաղտնիքներու գաղտնիքին ու երազներու երազին, որ կկոչվի հավերժություն, կամ երկար ժամանակ մը գոյատեւել այս կյանքին մեջ: Բայց, ի դեպ, անպայման այդ գոյատեւումն ալ վերջ մը պիտի ունենա անկասկած եւ այս պահուն հարցում մը կուգա տողանցել մտքիս մեջ. արդյոք կյանքը երկարությամբ եւ օրերու ու տարիներու թիվով կհավերժանա՞. չեմ կարծեր, քանի որ ամեն բան զենիթ մը, գագաթնակետ մը ունի ու վերջ մը, եւ որքան որ ալ բարձրանա վիճակագրական գիծը, դատապարտված է ի վերջո խոնարհիլ դեպի ցածը… Իսկ երբ գա ու հասնի այդ վերջը, մարդ արարածին հույսերն ու երազները կրկին հօդս պիտի ցնդին, դիզած գանձերն այստեղ կմնան, կառուցած պալատներն ալ հոս կմնան, իսկ ինք կերթա կորչիլ անհայտ մթության գիրկըՙ հսկայական այն դարպասի ետին, ուր երբեք արեգակը չի ծագիր… Այստեղ կարելի չէ չհիշել անմահն Թումանյանի ոսկեղեն քառյակըՙ «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»: Ուրեմն ի՞նչ հարկ կա հավերժության ու երկարատեւ կյանք փնտրել դեղաբույսերու եւ կամ այլ բալասաններու մեջ ի խնդիր կյանքի գոյատեւման…

Եթե իսկապես հավերժանալ կուզեսՙ փորձե միշտ Աստուծո քեզ բաշխած շնորհները փայլեցնել, հղկել ու զարգացնել, որպեսզի այդ ձիրքերուդ պտուղները բարգավաճին, հասուննան ու քաղցրանան ու բոլորի քիմքին ու ճաշակին հաճելի թվին երկար տարիներու ընթացքին: Ահա ա՛յդ պարագային է, որ դուն հավերժ ես, երկարակյաց ես ու գոյատեւությանդ իղձը գոհացուցած կըլլաս:

Այս օրերուն այդպիսի օրինակելի ու խորհրդանշական բարեկամ ու գործակից մը ունեցած ըլլալու հաճույքն է, որ կվայելեմ հանձին պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանիՙ բեմադրիչ, դերասան ու մտքի մարդ, բեմի երկար տարիներու խնկարկու, որ հոկտեմբերի 15-ին արժանացավ արվեստի վաստակավոր գործիչի կոչման, որուն իսկապես արժանի է ան բառին բովանդակ առումով: Նույն օրը յիշատակվեցավ նաեւ անոր 75-ամյա հոբելյանը: Հոբելյար արվեստագետին հետ միատեղ աշխատելու հաճույքն եմ վայելածՙ Ժիրայր Անանյանի «Կարուսել» ներկայացման պատրաստության չորս ամիսներու ընթացքին, Հալեպի մեջ:

Այսօր ինձի համար ամենագեղեցիկ առիթն է ի սրտե շնորհավորելու հարգարժան ու սիրելի բարեկամս իր առաջին կարգի արվեստագետի կոչման, նաեւ 75-րդ հոբելյանի զույգ առիթներով, եւ իր անձնավորությունը որպես օրինակելին ներկայացնելու բոլոր անոնց, որոնք կձգտին ու կերազեն հասնիլ հավերժության, ինչ-որ գանձեր դիզելով, ապարանքներ կառուցելով: Գոյատեւելու ու շատ երկար ապրելու համար անօգուտ ու անիմաստ ջանքեր, եթե այդ բոլորը պիտի չծառայեն իսկական ազգօգուտ նպատակներու: Մարդիկ կրնան ձիրքերով չծնիլ, բայց կրնան շատ հաճախ իրենց կարողություններն ի նպաստ դնել ձիրքերու ու անոնց տերերուն օժանդակության ծառայեցնել: Ահա՛ ճիշտ այն ատեն է, որ անոնք կհավերժանան ու կհիշվին առհավետ ու կգոյատեւեն, կանմահանան…

Արդարեւ, «Մահը մերն է, մենք մահինը, մարդուս գործն է միշտ անմահ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ, ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՇԻՐԱԿԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՇԻՐԱԿԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական