Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ. ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸՙ ԲՅՈՒՐԱՎՈՐ, ԵՐԿՐԻ ՊԱՐՏՔԸՙ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ

31/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Անիի տարածաշրջանի Խարկով գյուղը մեր օրերում 1 բնակիչ ունի, 1980-ականների վերջերին գյուղն ուներ մոտ 200 բնակիչ

Տարօրինակ մարդիկ ենք հայաստանաբնակներս, թեեւ կան նաեւ այնպիսիք, որոնք կողմ են արտառոց տարօրինակ գնահատականին: Ինչո՞ւ. որովհետեւ ինչքան էլ մեզ կառավարող բարձրագույն այրերը Աստծո յուրաքանչյուր օր նշում են երկրի տնտեսական ու ֆինանսական հաջողությունները, հայաստանաբնակներս դրանք թերահավատորեն ենք ընդունում, որակում ցանկալին իրական ներկայացնելու դրսեւորումներ, մի խոսքովՙարվածը չենք գնահատում:

Ասենք, ՀՀ գյուղնախարարն ու տեղակալը խոսում են ծիրանի աննախադեպ արտահանումից, խաղողի մթերման անխափան կազմակերպումից, մի այլ նախարարՙ փոքր ու միջին գործարարության հանդեպ ուշադրությունից, իսկ ՀՀ շարքային քաղաքացին, պատմական այս իրողությունները չնկատելու տալով, խոսում է անվերջ թանկացումների ու արտագաղթի մասին: Կարծես կարեւորը արտահանումն է, ցուցահանդեսների մասնակցությունը, արտադրողների շահերն սպասարկելը: Իսկ ՀՀ քաղաքացին թող սպասի, բավարարվի ներմուծվողով, հետն էլ մատչելի թռչնի ու խոզի մսով, կաթի փոշուց ստացվող կաթնամթերքներով, չինական ու թուրքական անորակ ու էժանագին արտադրանքով: Ոչինչ, որ հայ գյուղաբնակը իր կառավարիչների այսօրինակ պահվածքից ու բնության հանդեպ երբեմն անզորությունից աղքատի կարգավիճակում է հայտնվում, տուն-տեղը թողնում, արտերկրներ է մեկնում, ժամանակ անց էլ հարազատ-բարեկամներին է իր մոտ հասցնում, գյուղական համայնքներ են դատարկվում. «չկա մարդը, չկա խնդիրը» մոտեցման մերօրյա հեղինակներին պարզից էլ պարզ է, որ արած-չարածի համար պատասխան պահանջող չկա, ավելինՙ նրանց աննախադեպ խրախուսում է նախատեսվում, աշխատավարձերի կայուն բարձրացման նոր համակարգ է սահմանվում:

Ումից ինչ պահանջի մերօրյա բարձրագույն պաշտոնյան, ասենք, նախարարը: Ինչպես իր կուսակից տեղակալներից կամ կոալիցիոն գործընկեր ենթականերից, որոնք նաեւ բուհերում աշխատանքը համատեղողներ են, ոմանք էլ իրենց սպասարկող ձեռներեցներ, աշխատանքային պարտականությունների կատարում պահանջի: Չէ, անգամ այս մասին մտածել չարժե, քանզի նրանք… այո, թե՛ շատ են, թե՛ հզոր, թե՛ անխոցելի:

Թերահավատներին փորձեմ ներկայացնել ՀՀ նախարարություններից մեկի, ասենք գյուղնախարարության կառուցվածքը, որից մյուսները ոչնչով չեն տարբերվում:

Կառույցը գլխավորում է նախարարը, որը 4 կամ 5 ոլորտային տեղակալներ ունի: Նրանք իրենց հերթին ղեկավարում են մեկ տասնյակի հասնող վարչությունների գործունեությունը, ուր կան առավել նեղ մասնագիտական բաժիններ ու ենթաբաժիններ, տարբեր աստիճանների, որակավորման ու նշանակության պաշտոնյաներ: Կենտրոնական այս կառույցը, իր սպասարկող ու օժանդակող անձնակազմերով ղեկավարում է ՀՀ անտառային տնտեսության, սննդի անվտանգության, գիտակրթական հաստատությունների, պետական ոչ առեւտրային գիտագործառնական ինստիտուտների ու փորձակայանների, գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի եւ կառույցի մասնաճյուղեր հանդիսացող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, հարյուրավոր անասնաբույժների, այլ տեսչությունների ու գերատեսչությունների, ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող այլ կազմակերպությունների ամենօրյա եւ հեռանկարային գործունեությունը:

Հեռանկարայիններից ամենակարեւորը թերեւս մինչեւ 2015 թ. ընկած ժամանակահատվածում ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարական փաստաթուղթն է: Ըստ նախարարությանՙ 2013-ին հացահատիկի համախառն բերքը պետք է կազմեր մոտ 500 հազար տոննա, կեսն էլ չունենք, խոզերի ու ոչխարների գլխաքանակըՙ համապատասխանաբար 200 հազար եւ 1,2 մլն գլուխ, կեսն էլ չկա, թռչուններՙ 8 մլն, կեսը հազիվ կա, պարզ չէ հաշվառված ճագարների ու ավանակների իրական թիվը: Փոխարենը հայտնի է, որ ՀՀ պետական ագրարային համալսարանը յուրաքանչյուր տարի պատրաստում է բարձր որակավորման 1500 մասնագետներ 34 մասնագիտությունների գծով: ՀՀ գյուղնախի մարզերում գործող 10 պետական քոլեջների առկա եւ հեռակա ուսծրագրերում 3500 սովորողներ կան: Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները յուրաքանչյուր տարի իրականացնում են տասնյակհազարավոր խորհրդատվություններ, հազարավոր խորհրդակցություններ ու մարկետինգային միջնորդություններ, լրատվածառայությունները թողարկում են հեռուստահաղորդումներ, տպագրում թերթեր ու ամսագրեր, գյուղաբնակին օգնող ու աջակցող ուղեցույցներ: Հայ հողագործն այս ամենը մի կողմ թողնում ու այլ ուղեցույցներ է ընտրում, ուր յոթնօտարից ակնկալվող աջակցությունները պակաս անորոշ չեն, քան հայրենակից պատասխանատուների անտեսանելի օգնությունները: Առայժմ տարիները հաստատում են, որ պակաս անորոշն անտեսանելիից գերադասելի է:

Այսպես էլ ապրում ենք:

Հ.Գ. պաշտոնյաների այս բանակը մեզանում օրերս անտեսվեց, եւ ՀՀ-ում անասնագլխաքանակի հաշվառում իրականացնելու նպատակով արտերկրից 1 մլն դոլարի օգնություն աղերսվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԳՈՐԻՍՅԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՅ ՔԵԶ «ՀԱՐՈՒՍՏ» ԱԴՐԲԵՋԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅ ՔԵԶ «ՀԱՐՈՒՍՏ» ԱԴՐԲԵՋԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական