Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՈՐ ՄԵԾԱՆԱՄ` ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵԿԵՂԵՑԻ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ»

30/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, «Ազգի» հատուկ թղթակից, Նիժնի Նովգորոդ-Մոսկվա

Ասում է Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ Աղասի Ալեքյանի 8-ամյա որդին

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզի Նիժնի Նովգորոդ մարզկենտրոնի Երեւանյան փողոցում անսովոր աշխուժություն էր:

Վերջերս այստեղ, այս փողոցում իր ավարտուն տեսքով վեր խոյացած Սուրբ Ամենափրկիչ հայկական տուֆակերտ եկեղեցու առջեւ էին հավաքվել հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, հյուրեր` մայրաքաղաք Մոսկվայից եւ հայկական մյուս համայնքներից, լրագրողներ` ամենատարբեր ԶԼՄ-ներից: Առիթը Աստվածահաճո էր` եկեղեցու երկու խաչերի օծման արարողությունը:

Ժամը 12-ին սկսվում է հանդիսությունը: Մոսկվայից ժամանած հայոց թեմի եւ Սուրբ Ամենափրկիչի հոգեւոր սպասավորները, ըստ Հայ առաքելական եկեղեցում ընդունված կարգի, կատարում են քանդակագործ Արա Մարտիրոսյանի պատրաստած երկու խաչերի օծման արարողությունը: Ըստ օծման կարգը կատարող հոգեւոր հայրերի` քրիստոնեության մեջ խաչը Քրիստոսի չարչարանքների գործիքն էր, որ մեզ համար դարձավ նշան Տիրոջ խաչելության եւ մեր փրկության: Խաչի քարոզությունն Աստծո զորությունն է: Խաչը մենք կրում ենք իբրեւ հիշատակ Տիրոջ չարչարանքների, ինչպես նաեւ հավատքով այն ընդունում ենք իբրեւ ամուր վահան` սատանայի զորությունների դեմ: Խաչը քրիստոնեության հաղթանակի նշանն է եւ այն օգտագործում են եկեղեցիների կառուցման ժամանակ, որպեսզի սուրբ բարեխոսությունը տվյալ համայնքի վրա լինի:

Խաչերի օծման կարգին հետեւում է հանդիսության երկրորդ մասը, կենդանի հնչողությամբ եկեղեցու շուրջբոլորը թեւածում է հայկական երաժշտությունը, երգն ու պարը, ասմունքը:

Հենց այստեղ էլ, տոնական օրվա խորհրդով խանդավառված մարդկանց կողքին հանդիպում եմ իմ վաղեմի ծանոթին` Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ, Նիժեգորոդի մարզում եւ Ռուսաստանում հայտնի գործարար, Նիժնի Նովգորոդի դումայի նախագահի օգնական Աղասի Ալեքյանին, ով նաեւ 2008 թվականից Նիժնի Նովգորոդում կառուցվող Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու գլխավոր հովանավորն ու եկեղեցու խորհրդի անդամ է:

– Այսօր հիշարժան օր է բոլորիս համար, Հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցները լավ են հասկանում, թե ինչ նշանակություն ունեն հայկական եկեղեցին եւ օծված խաչը օտար ափերում,- ասում է Աղասի Ալեքյանը:- Հինգ տարի առաջ` 2008 թվականի դեկտեմբերին, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ կատարվեց Սուրբ Ամենափրկչի հիմնարկեքը: Արարողության ընթացքում, ըստ Հայ եկեղեցու ավանդության, 16 հիմնաքարերը լվացվեցին ջրով, գինով եւ սրբագործվեցին մյուռոնով: Հիմնարկեքի արարողությունից հետո մեծ ոգեւորությամբ եւ լայն թափով սկսվել է շինարարությունը: Եկեղեցին օծվել է 2011 թվականին: Կառուցվել է բացառապես մեր միջոցներով, կազմակերպվել են բարեգործական համերգներ: Եկեղեցին ունի վարչական եւ կրթական կենտրոն, որին մաս է կազմում նաեւ կիրակնօրյա հայկական դպրոցը, որը մատաղ սերնդին իր արմատներին կապելու կարեւորագույն եւ հուսալի երաշխիք է: Եկեղեցու բարձրությունը 19 մետր է, մակերեսը կազմում է 259 քմ, աղոթատեղիի մակերեսը` 100 քմ: Եկեղեցում տեղավորում է միանգամից 200 մարդ: 2012-ի մայիսին ավարտվել են շինարարական բոլոր աշխատանքները, եկեցին պատրաստ է, հայ համայնքը անհամբերությամբ սպասում է Սուրբ Ամենափրկչի պաշտոնական բացմանը…

Աղասի Ալեքյանի կողքին են նաեւ երկու որդիները` 3-ամյա Ալենը եւ 8 տարեկան Ալեքը: Զրուցում ենք, երեխաները խոսում են հայերեն, պատմում իրենց առօրյայից, իսկ ավագ որդու` Ալեքի ուրախությանը չափ ու սահման չկար: Խելացի աչքերը հառելով ինձ` խոսում է իր ապագայի ծրագրերից.

– Որ մեծանամ` հայրիկիս գերազանցելու եմ, ավելի մեծ եկեղեցի եմ կառուցելու, հայկական դպրոցներ եմ կառուցելու, որ երեխաները հայոց լեզուն, հայերեն խոսելը չմոռանան…

Զրույցի եմ բռնվում նաեւ Նիժնի Նովգորոդում բնակվող հայերի հետ: Նրանցից շատերը այստեղ են եկել ընտանիքներով: Ուրախություն եւ բերկրանք կա բոլորի հայացքներում: Գոհ են հայ համայնքի իրենց ղեկավարի ուշադրությունից եւ հայապահպան ձեռնարկումներից:

– Բոլորին օգնում եւ ձեռք է մեկնում մեր Աղասին, մտիր մոտը` ուշադիր լսում եւ ուժերի ներածին չափով լուծում է տալիս խնդրին, մենք հիացած ենք մեծ սրտի տեր այս մարդու ներկայությունից…

Նիժեգորոդի մարզի եկեղեցիների վերականգնողական աշխատանքների համար արժանացել է Ռուս ուղղափառ եկեղեցու «Սուրբ Սերաֆիմի» առաջին աստիճանի մեդալի, արդեն տեւական ժամանակ աջակցում է մարզի հաշմանդամներին եւ վերանորոգում նրանց բնակարանները:

Ուրախությամբ տեղեկանում եմ նաեւ, որ Աղասի Ալեքյանի ղեկավարած հայ համայնքի երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ Նիժնի Նովգորոդի համալսարանն արդեն երկու տարի դարձել է հայագիտության առաջատար կենտրոններից մեկը, կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, որոնց մասնակցում են գիտնականներ, դիվանագետներ, ուսանողներ, ասպիրանտներ եւ բազմաթիվ այլ հյուրեր ՌԴ-ից, Հայաստանից եւ այլ երկրներից:

Հայ համայնքի ղեկավարն իր բարեգործական ձեռնարկումներում աչքաթող չի արել նաեւ մարզական բնագավառը. 2008-ին Ալեքյանը դարձավ Նիժնի Նովգորոդում անցկացված մանկապատանեկան համառուսական ազատ ոճի ընբշամարտի առաջնության գլխավոր հովանավորը, իսկ 2007 թվականից մինչ օրս Մոսկվայում անցկացվող եւ տարեցտարի մեծ համբավ ու ճանաչում վայելող «Արմենիա Դիասպորա» խորագիրը կրող թենիսի ամենամյա բաց առաջնության գլխավոր հովանավորներից մեկն է:

Աղասի Ալեքյանը ծնունդով ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղից է, 1982-ին ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայությունն անց է կացրել Մոսկվայում: Զորացրվելուց հետո ընդունվել եւ 1990-ին ավարտել է Գորկու պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 2007-2009 թթ. ստացել է երկրորրդ բարձրագույն կրթությունը` գերազանցությամբ ավարտելով Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո ստեղծել է մի շարք ընկերություններ, տարեցտարի ընդլայնել գործունեությունն ու մեծ հաջողությունների հասել` արժանանալով տեղաբնակների համակրանքին ու ջերմ վերաբերմունքին: Մասնավորապես, 1997-ին Ալեքյանի կողմից հիմնադրված «Ավտոբան» ընկերությունը կարճ ժամանակում դարձավ Գորկու ավտոգործարանի 12 խոշոր դիլերներից մեկը: Ավտոմեքենաների վաճառք իրականացնող «Ավտոբանը» միաժամանակ սկսեց զբաղվել նաեւ ճանապարհաշինությամբ եւ ճանապարհների նորոգումով: Ընկերությունը գնեց հզոր տեխնիկա, ձեռք բերեց ասֆալտբետոնի սեփական գործարան եւ ճանապարհների որակի վերահսկման մասնագիտացված լաբորատորիա: 2005-ին «Ավտոբանը» դարձավ ճանապարհաշինությամբ զբաղվող տասը խոշորագույն ընկերություններից մեկը: Այդ ընթացքում կյանքի կոչվեցին բազմաթիվ մեծ ծրագրեր. ճանապարհների շինարարություն, նորոգում եւ բարեկարգում Նիժեգորոդի մարզում, Նիժնի Նովգորոդ քաղաքում, Գորկի քաղաքի երկաթուղու եւ մի շարք զորամասերի տարածքներում ու բազմաթիվ այլ վայրերում: Ընկերությունը դարձավ ճյուղի խոշոր առաջատարը ամբողջ Նիժեգորոդի մարզում: Այդ ամենին զուգահեռ, 2004 թվականից «Ավտոբանը» ընդլայնեց իր գործունեությունն ու սկսեց զբաղվել նաեւ բնակարանաշինությամբ:

Աղասի Ալեքյանին խնդրում եմ պատմել համայնքի գործերից եւ հոգսերից:

– Նիժեգորոդի մարզում այսօր ապրում է շուրջ 13 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալներով` 30 հազար,- ասում է զրուցակիցս: Նիժնի Նովգորոդում վաղուց ձեւավորված ավանդույթներ կան ազգությունների միջեւ, եւ ես ուրախ եմ, որ դրանք շարունակվում են: Ինչ վերաբերում է հայերին, նրանք բնականոն ձեւով ինտեգրվել են մեր իրականությանը, դարձել նրա մի մասնիկը, իսկ մեր հայ համայնքն էլ ակտիվ ներգրավված է քաղաքի տնտեսական եւ մշակութային կյանքում:

– Մեր հայ համայնքը հպարտանում է իր ձեռքբերումներով,-շարունակում է Աղասի Ալեքյանը,- ռուսական այս անկյունում հավաքված մեր հայրենակիցները, որոնց մեջ կան մեծ թվով շնորհալի, տաղանդավոր եւ արժանապատիվ մարդիկ, մխիթարվում են նրանով, որ այս խառը ժամանակներում կարողանում են պահպանել հայ մարդու իրենց դիմագիծը…

Ժամեր անց ես հրաժեշտ եմ տալիս ռուսական այս խաղաղ անկյունում ճակատագրի կամոք հավաքված մարդկանց եւ գնացքով վերադառնում Մոսկվա: Ես հիացած եմ իմ հայրենակիցների հայապահպան եւ հայանպաստ գործունեությամբ: Հավատացնում եմ` այն, ինչը որ անում են նրանք հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու` Աստվածահաճ առաքելություն է:

Իսկ ականջներումս դեռ հնչում են 8-ամյա Ալեքի խոսքերը. «Որ մեծանամ` ավելի մեծ եկեղեցի եմ կառուցելու, հայկական դպրոցներ` որ երեխաները հայոց լեզուն, հայերեն խոսելը չմոռանան»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹՈՄԱՍ ՀԵՆԵԿԵ. «ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ» ՍԿՍՎԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՄԱՍ ՀԵՆԵԿԵ. «ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ» ՍԿՍՎԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «ՀայաՔվե»

23/10/2025

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 23.10.2025

23/10/2025

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական