Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑԱՌԻԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ «ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐԸ»

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայագիտակ» հրատարակչությունը, որ գրքի միջազգային շուկայում հայտնի է քարեկազմ հուշանվերային հրատարակություններով, ինչպես նաեւ «Գիր». դասական ժառանգություն» մատենաշարով, օրերս հրապարակ հանեց մի բացառիկ ժողովածուՙ Սայաթ-Նովայի «Հայերեն խաղեր»-ը թեհրանաբնակ ճարտարագետ Վարդգես Զարգարյանի աշխատասիրությամբ: «Հայագիտակը» ընթերցողին քաջ հայտնի «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» մեծարժեք գիրքը հայերեն, ռուսերեն, թուրքերեն հրատարակելուն զուգահեռ, լույս ընծայեց մեծ գուսանի 68 խաղերի ժողովածունՙ պարսկերեն, ինչպես նաեւ թուրքերեն, վրացերեն, արաբերեն բառերի նոր, հիմնավոր մեկնաբանությամբ:

Գրքի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ Ճարտարապետի տանը, բացեց «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն, գրքի պատասխանատու խմբագիր եւ հավելվածների կազմող Ալբերտ Իսոյանը: «Այսօր, ինչպես գիտեք,- ասաց նա,- Սայաթ-Նովայի ծննդյան օրն է. տարվա բոլոր օրերին մենք մշտապես հիշում ենք նրան, հաղորդակցվում նրա բարձր արվեստին, ուստի յուրաքանչյուր օր ասես նորից է ծնվում, վերածնվում մեծ բանաստեղծն ու երգասացը. ասել է թեՙ նա չունի մահվան օր, Սայաթ-Նովան անմահ է»: Այնուհետեւ Ա. Իսոյանը անդրադարձավ Վարդգես Զարգարյանի կատարած բծախնդիր, բարեխիղճ, հսկայածավալ աշխատանքին, որի շնորհիվ հանրահայտ խաղերի մեջ տեղ գտած բազմաթիվ օտար բառեր եւ բառակապակցություններ ստուգանվում են նորովի եւ համոզիչ:

Գրքի շապիկը զարդարում է Երվանդ Քոչարիՙ ընթերցողին անծանոթ դիմաքանդակը, որը պահվում է մեծ արվեստագետի տուն-թանգարանում: Նշվեց, որ «Հայագիտակը» դիմելու է քաղաքապետարան այդ դիմաքանդակը Երեւանում տեղադրելու վերաբերյալ:

Աշխատասիրողի կատարած աշխատանքի, ինչպես նաեւ գրքի հրատարակչական, խմբագարական արժանիքների մասին խոսեցին բանասիրության դոկտոր, սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, գրքի առաջաբանի հեղինակ Սամվել Մուրադյանը, Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Աառաքելյանը, մշակութաբան Ռոբերտ Միրզոյանը:

Աշխատասիրողը իր շնորհակալական խոսքում առանձնահատուկ նշեց գրքի խմբագիր Ալբերտ Իսոյանի, ինչպես նաեւ հրատարակչության աշխատակիցներ Վահագն Իսոյանի, Ալիսա Ալեքսանյանի եւ «Հայրապետ» տպարանի տնօրեն Սարգիս Թումանյանի կատարած ներդրումը գրքի հրատարակության գործում:

Շնորհանդեսը ուղեկցվում էր հայ երգիչներ եւ երաժիշտներ Գրիգոր Սաֆարյանի, Ռաֆայել Վարդանյանի, Արմեն Դանիելյանի, Ալեքսանդր Պողոսյանի կատարումներով:

Շնորհանդեսին մեծ շուք հաղորդեց հանրահայտ դաշնակահար, կոմպոզիտոր, հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի եւ ռուս երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, 2013 թվի Բեռլինի Կոմիտասի անվան երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիր Մարիա Կալեսիդիսի մասնակցությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԼՅՈՒԲԱ ՈՒՍՊԵՆՍԿԱՅԱՆ, ՍՈՆԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐՙ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՅՈՒԲԱ ՈՒՍՊԵՆՍԿԱՅԱՆ, ՍՈՆԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐՙ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական