Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս լրացավ վաստակաշատ, բազմաթիվ բեմադրությունների, հեռուստաներկայացումների, զանգվածային շոուների, մասսայական տեսարանների բեմադրության հրաշալի մասնագետ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանի 75-ամյակը: Նա ծնունդով Թբիլիսիից է` դերասան Գեւորգ Աշուղյանի որդին:

Հրաչյա Աշուղյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ այժմ 75 տարեկան է. «Չեմ հաշտվում ու մտածում եմ, կարող է ծննդյանս տարեթիվը սխալ է գրված, հետո հակառակ կողմից եմ նայումՙ էլի շատ է: Շնորհակալ եմ Աստծուց, որ եղել եմ Վարդան Աճեմյանի արվեստանոցից, գոհ եմ, քանի որ աշխատել եմ հիանալի արվեստագետների հետ: Ցանկանում եմ նշել նաեւ, որ ինչ լավ բան ունեմ, ինձ փոխանցվել է հորիցս ու մորիցս»:

Օրերս Թատերական գործիչների միությունում տեղի ունեցավ երեկո` նվիրված Հրաչյա Աշուղյանին: Մեկ հարկի տակ հավաքվել էին ռեժիսորի ընկերներն ու հարազատները եւ երեկոն լի էր հետաքրքրական հուշերով ու վկայություններով` կապված Հ. Աշուղյանի կյանքին:

Երեկոյի ընթացքում Հրաչյա Աշուղյանի ընկերենրից դերասան Վրեժ Հակոբյանն ուրախությամբ նշեց, որ հայտնի ռեժիսորն իրենց համար հպարտություն է եւ ավելացրեց, որ Հ. Աշուղյանի բոլոր ներկայացումներում եղել է նրա ասիստենտը ու շատ բան է սովորել նրանից: Իսկ Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն անդրադառնալով Աշուղյան մարդ տեսակին` ասաց. «Ինչպիսին մարդն է, այդպես էլ նրա արվեստը: Դեռ չեմ հանդիպել սրիկայի, որը լավ ֆիլմ նկարահանի, կամ լավ երգի: Հրաչյա Աշուղյանի մարդկային հիանալի տեսակը փոխանցվում է բոլորին իր ստեղծագործություններից: Պետք է լինես մարդ, բարոյական մարդ, ինչպիսին է Հրաչյա Աշուղյանը»: Բեմադրիչ Անտոն Աղայանցն իր հերթին վաղեմի ընկերոջ, կուրսեցու մասին կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Հրաչիկին գովում ենք, որպեսզի մենք էլ երեւանք նրա շողքի տակ»: Վերհիշելով երիտասարդական ուրախ օրերը, Աղայանցն ուրախությամբ ասաց, որ իրեց կուրսն իսկապես մի ընտանիք էր:

Հարկ է նշել, որ Հրաչյա Աշուղյանն ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: Ապա սկսել է դասավանդել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: 1975 թ.-ից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ` Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը», Գաբրիել Սունդուկյանի 4 վոդեւիլի հեռուստաներկայացումները, զանգվածային թատերականացված հանդիսություններ («Էրեբունի-Երեւան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-ին-ից 3-րդ համահայկական խաղեր եւ այլն): Արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի, ինչպես նաեւ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, ՀԹԳՄ ոսկե մեդալի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Իսկ ահա երեկոյի ժամանակ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը որոշեց բացառություն անել եւ կանխավ Հրաչյա Աշուղյանին պարգեւատրել «Արտավազ» մրցանակով` թատերական արվեստին անձնուրաց ծառայելու համար: Ինչպես գիտենք, «Արտավազդ» մրցանակները շնորհվում են ամեն տարվա մարտի 1-ին, սակայն այս անգամ բացառություն արվեց:

Հ. Ղազանչյանը երեկոյի ընթացքում հիշեց նաեւ իր մանկության տարիներից երջանիկ, հետաքրքրական ու զվարճալի պահեր` կապված Հրաչյա Աշուղյանի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԼՅՈՒԲԱ ՈՒՍՊԵՆՍԿԱՅԱՆ, ՍՈՆԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐՙ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՅՈՒԲԱ ՈՒՍՊԵՆՍԿԱՅԱՆ, ՍՈՆԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐՙ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական