Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐԸՙ «ՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆՈՎ» ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՈՒ ԿԵՆՑԱՂԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ

15/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Մեր տարբեր մակարդակների իշխանավորները, թվում է, մի զարմանալի սովորություն ունեն իրենց մասնակցությամբ ամեն ինչ վերածելու շոուի, ցուցադրության, Երեւանից դուրս ամենագեղեցիկ տոնախմբությունն իսկՙ հանրապետության որեւէ ղեկավար պաշտոնյայի այցի, պայմանավորելով այդ այցով: Անցած կիրակիՙ հոկտեմբերի 13-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցյանների տան) ընդարձակ բակում հավաքված առնվազն մի քանի հարյուր մարդ, նաեւ քաղաքի հյուրեր ու միջոցառումների մասնակիցներ, շատերըՙ երեխաներին գրկած, ստիպված եղան նշանակված ժամից հետո եւս մեկ ժամ այրող արեւի տակ սպասել, մինչեւ քաղաքապետարանից ժամանեցին ղեկավար պաշտոնյաներըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, եւ Գյումրի քաղաքի օրվա մեկնարկային միջոցառումըՙ «Հացի փառատոնը» սկսվեց… Եվ սա, ցավոք, նման դեպքերի համար նորություն չէ:

Իսկ քաղաքի օրվա այս անգամվա ծրագիրը նախորդներից կարծես թե շահեկանորեն տարբերվում էր հենց նրանով, որ ավելի շատ տեղ տրված էր ոչ թե ցուցադրական կողմին, այլ ժողովրդականությանն ու մարդկանց ավելի շատ մասնակցությանը: Առավոտից բաց դռների օր էր հայտարարված քաղաքի մշակույթի օջախներում, մասնավորապեսՙ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում, վեց թանգարաններում, մարզային, քաղաքային գրադարաններում, «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Նախատեսված էին կերպարվեստի տարբեր ցուցահանդեսներ, բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշար…

Սակայն օրվա տոնակատարությունների զարդը, անշուշտ, «Գյումրին 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կազմակերպված Հացի փառատոնը եւ ազգային խոհանոցի ու ավանդական կենցաղի ցուցահանդեսն էինՙ կազմակերպված ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Ձիթողցյանների տան բակի տարածքում թոնիրներ էին վառվել ու նոր թխվող լավաշի բույրն էր տարածվել, իսկ կենցաղի թանգարանի շենքի առջեւի հրապարակում ազգային, ազգագրական երգ ու պար էր, հնչում էին հացի ու հողի, գութանի փառաբանման երգեր, հորովելներ: Հացը համամարդկային արժեք է եւ կարող է դառնալ հանուր մարդկության միավորման գործոն: Ինչպես նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հացի փառատոնը ծառայում է ազգային ավանդույթների վերականգնման նպատակին, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելունՙ որպես քաղաքի զարգացման մի գրավական: Փառատոնի խորհուրդն էրՙ միավորել մարդկանց, տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնում են եւ վկայում են մեր ժողովրդի արարող ոգու մասին: Տոնը փառաբանություն էր հողի, սերմի եւ հատիկի, հասկի ու հողի մշակի: Թանգարանի բակում մարզի տարբեր գյուղերից բերված, տարբեր ազգագրական գոտիներ ներկայացնող հացի տեսակներ, ավանդական կենցաղի առարկաներ, ազգային խոհանոցի կերակրատեսակներ, հողի բարիքներ էին ցուցադրվում, բոլորին հրավիրում, հյուրասիրում էին:

«Մեծ խորհուրդ կա, որ քաղաքի տոնը նշվում է հացի փառատոնի հետ միասին,- տոնի առթիվ շնորհավորելով գյումրեցիներին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը :- Եվ այդ խորհուրդն այն է, որ Գյումրին ոչ միայն վերականգնվում-վերածնվում է, այլեւ այն տոնական տրամադրությունը, որ այսօր կա ժողովրդի մեջ, լինելու է այսուհետեւ շարունակական»: Վարչապետն ու տոնակատարության մի խումբ մասնակիցներ նաեւ այցելեցին քաղաքի Հաղթանակի պուրակ, դիտեցին քանդակագործության միջազգային սիմպոզիումի մասնակից արվեստագետների աշխատանքն ու զրուցեցին քանդակագործների հետ:

«Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ պատվավոր պարգեւների հանձնման ամենամյա արարողությունը: Համայնքային ավագանու որոշման համաձայն «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհվեցին ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, պետական եւ հասարակական գործիչ Միսակ Մկրտչյանին: Հաշմանդամների «Փյունիկ» հասարակական կազմակերպության ղեկավար Արմենուհի Նիկողոսյանը եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանը պարգեւատրվեցին Գյումրու քաղաքապետի հուշամեդալով:

Գյումրու օրը եզրափակվեց երեկոյան քաղաքի Թատերական հրապարակում կազմակերպված տոնական համերգով ու հրավառությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԱՄԻԼ ՀԱՍԱՆԼԻԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱ՞ՄԲ

Հաջորդ գրառումը

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԸ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄԻՋԻ ՄԱՆԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԸ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄԻՋԻ ՄԱՆԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական