Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՌԵՎԱՆՇԸ ԿԱՅԱՑԱՎ

12/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում վերջապես Երեւանում վայելեց հաղթանակի բերկրանքըՙ բուլղարացիների հետ չափազանց լարված ու սկզբունքային մրցավեճում առավելության հասնելով 2-1 հաշվով: Հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվումՙ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ռեւանշի հասնելու բուռն ձգտումը, որոնք ցանկանում էին վրեժխնդիր լինել բուլղարացիներից նախորդ տարի Սոֆիայում տեղի ունեցածի համար: Եվ դա մեր հավաքականին հաջողվեց:

Այս անգամ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնարկային կազմում ընդգրկել էր երկու հարձակվողներիՙ Յուրա Մովսիսյանին եւ Արթուր Սարկիսովին: Յուրան գործում էր հարձակման կենտրոնում, իսկ Արթուրըՙ աջից: Իսկ ահա Արաս Օզբիլիսը եզրից տեղափոխվել էր ենթահարձակվողի գոտի եւ գործում էր կենտրոնում: Առաջ անցնելով նշենք, որ բուլղարացիների հետ մրցավեճում Օզբիլիսն իրեն գերազանց դրսեւորեցՙ աչքի ընկնելով վարպետ խաղով եւ տեխնիկական պատրաստվածությամբ: Հենց նրա ջանքերի շնորհիվ էլ ծնվեց հանդիպման առաջին գոլը: 45-րդ րոպեին նրա գերազանց անցումը արգելված հնարքով կանգնեցրեց Նիկոլայ Բոդուրովը, որի համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Իսկ Արաս Օզբիլիսը շատ հմտորեն իրացրեց նշանակված տուգանայինըՙ գեղեցիկ ու խաբուսիկ հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Ցավոք, վնասվածքի պատճառով Օզբիլիսը 2-րդ խաղակեսի սկզբում փոխարինվեց, ինչը մեծ կորուստ էր մեր հավաքականի համար:

Նշենք, որ մինչ այդ էլ առաջին վտանգավոր պահը մեր ֆուտբոլիստները ստեղծել էին հենց Օզբիլիսի ջանքերով: 19-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից նրա հուժկու հարվածից հետո բուլղարացի դարպասապահը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը:

Բուլղարացիներն էլ այս խաղում բավականին ակտիվ էին ու փորձում էին արդյունքի հասնել, ինչը նրանց համար շատ կարեւոր էր մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ամրապնդվելու համար: Սակայն մեր պաշտպաններն ու դարպասապահը վստահ էին գործում: Ճիշտ է, 36-րդ րոպեին հյուրերին հաջողվեց սպառնալ մեր դարպասին, սակայն Բերեզովսկին փրկեց դրությունը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մեր պաշտպանությունը կարծես ճեղքվածք տվեց: Հյուրերը մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին եւ կարող էին վերականգնել հավասարակշռությունը, սակայն հաջող խաղաց Բերեզովսկին: Իսկ ահա հակագրոհներից մեկի ժամանակ Արթուր Սարկիսովը կարող էր վճռել հանդիպման ելքը, սակայն նպաստավոր դիրքից կատարած նրա հարվածը հետ մղեց դարպասապահը: Բուլղարացիներին ի վերջո հաջողվեց 60-րդ րոպեին Իվելին Պոպովի տուգանային հիանալի հարվածի շնորհիվ հավասարեցնել հաշիվը: 3 րոպե անց 2-րդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտը թողեց Սվյատոսլավ Դյակովը: Բուլղարացիները մնացին 9 հոգովՙ հայտնվելով չափազանց ծանր իրադրությունում: Մեր ֆուտբոլիստները հիանալի հնարավորություն ստացան հաղթանակ կորզելու: Կարող էին աչքի ընկնել Մարկոսը, Մխիթարյանը, սակայն նրանց հարվածները բարձր էին:

Վերջապես խաղավարտից 3 րոպե առաջ Հայաստանի հավաքականը հասավ բաղձալի արդյունքի: Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո տուգանային հրապարակ ներխուժած Յուրա Մովսիսյանը հաղթական վերջակետ դրեց այդ լարված ու դրամատիկ հանդիպմանը: Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարի երեւանյան վերջին խաղում իր առաջին հաղթանակը տոնեց:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Վարդան Մինասյան (Հայաստան) – Խաղի նախօրեին նշել էի, որ ինձ համար կարեւորը հանդիպման արդյունքն է, իսկ մնացածը էական չէ: Առաջին խաղակեսում մրցակցի ստացած կարմիր քարտը նույնիսկ խանգարեց մեզ, քանի որ ֆուտբոլիստները կարծեցին, թե ընդմիջումից հետո ավելի հեշտ է լինելու: Սակայն ես նրանց զգուշացրել էի, որ թվային առավելությունը դեռ չի նշանակում, որ հաղթանակն ապահովված է: Սարկիսովն ու Ղազարյանը եզրերում լավ չէին գործում, ինչի արդյունքում վտանգավոր գրոհներ շատ էին բաց թողնում: Յուրայի խաղային որակներին բոլորդ էլ ծանոթ եք. նրան տարածություն է պետք: Այսօր բուլղարացիները նրան նման հնարավորություն չէին ընձեռում: Փառք Աստծո, որ սադրանքների չգնացինք: Չեմ բացառում, որ Իտալիային հաղթելու հնարավորություններ կան, չնայած նրանք էլ պայքարելու են իրենց վարկանիշի համար:

Լյուբոսլավ Պենեւ (Բուլղարիա) – Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, նրանք 9 հոգով էլ լավ խաղացին: Դա փաստ է: Այս պարտությունից հետո 2-րդ տեղը գրավելու մեր հնարավորությունները նվազեցին: Հայաստանի հավաքականը 15-րդ րոպեին պետք է 10 հոգով մնար: Զարմացած չեմ նման մրցավարությունից: Ամբողջ ընտրական մրցաշարում էր այդպես: Երկար եմ մտածել եւ եկել եմ այն եզրակացության, որ Բուլղարիան լուրջ մրցակից է բոլորի համար: Այդ պատճառով էլ մրցավարները մեր դեմ են սուլում: Խաղի մասին կարող եմ ասել, որ լավ էինք խաղում, ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք նույնիսկ 10 եւ 9 հոգով: Մենք արժանի էինք հաղթելու, բայց մեզ թույլ չտվեցին դա անել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` «360՛» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀ

Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՎԱՅԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՎԱՅԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական