Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

12/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Հոկտեմբերի 11-ին լրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում համայնքի ղեկավարը ներկայացրել է ըստ տարբեր ոլորտների կատարված աշխատանքներն ու առկա վիճակը, նաեւՙ նախանշված անելիքները:

Ինչպես հայտնի է, այս տարի քաղաքի կենտրոնական հատվածներում փողոցների ասֆալտապատման բավական ծավալուն աշխատանք կատարվեց: Այդ նպատակի համար 300 մլն դրամ տրամադրել էր հանրապետության կառավարությունը, 410 մլն էլ տարվա ընթացքում ծախսվել է համայնքային բյուջեի միջոցներից: Հիմնովին ասֆալտապատվել են կենտրոնական մի շարք փողոցներ, «Վարդանանց» եւ Ջիվանու հրապարակները, մյուս հատվածներում իրականացվել են փոսային նորոգումներ: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 102 հազար քառ. մ, բարեկարգված փողոցների ընդհանուր երկարությունըՙ մոտ 52 կմ:

Խոսելով քաղաքի աղբահանության կազմակերպման մասին, համայնքապետը տեղեկացրել է, որ նորոգվել է քաղաքային աղբավայր տանող 1,5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են մեծ ու փոքր աղբամաններ, կառուցվել են աղբապատնեշներ, աղբահանությունը կատարվում է կարգավորված գրաֆիկով, իսկ այս ամենով հանդերձՙ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ առկա է մոտ 70 մլն դրամի խնայողություն:

Բնակավայրի բարեկարգման աշխատանքների թվում Բալասանյանն առանձնացրել է «Մայր Հայաստան», «Պատվո բլուր», Երկրաշարժի զոհերի հուշահամալիրների, Հայուհու հուշարձանի տարածքների, «Վարդանանց» եւ Թատերական հրապարակների շատրվանների բարեկարգումն ու նորոգումը, տարբեր փողոցներին հարակից մայթերին ու հանգստյան գոտիներում շուրջ 100 նստարանների տեղադրումը եւ այլն:

Կոմունալ տնտեսության ոլորտում, մասնավորապես, նշվել է փողոցների, տարածքների արտաքին լուսավորության էներգախնայողական լամպերի շահագործումը, նաեւ այս ճանապարհով նախորդ տարվա համեմատ 22 մլն դրամի խնայողությունը, թվով 14 խաչմերուկներում հների փոխարեն նոր, թվային լուսաֆորների տեղադրումը:

Քաղաքային տրանսպորտի ոլորտում իրոք լուրջ բարեփոխում էր 10 նոր ավտոբուսների շահագործումը քաղաքի, որքան մեզ հայտնի է, առայժմ մեկ երթուղում, քաղաքապետը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս եւս 5 նոր ավտոբուսներ կներկրվեն, որոնք կաշխատեն եւս մեկ երթուղում:

Ներկայացվել են տեղեկություններ նաեւ մշակույթի, սպորտի, միջազգային կապերի, ֆինանսական եւ մյուս ոլորտներում կատարված ու նախանշված աշխատանքների, առկա մի շարք հիմնախնդիրների մասին: Սպորտի ոլորտի հետ կապված, մասնավորապես նշվել է, որ ընթացիկ տարում գյումրեցի մարզիկները միջազգային ասպարեզներում նվաճել են 208 մեդալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

28 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄՙ ԴԵՏՐՈՅԹԸ ՍՆԱՆԿԱՑՐԱԾ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հաջորդ գրառումը

10.000 ՊԱՐԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

10.000 ՊԱՐԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական