Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԵԿՏՈՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է, ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՌԵԿՏՈՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

12/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) դասախոսները բուհի ռեկտոր Արա Ավետիսյանի պարզաբանումներից գոհ չեն: Հանդիպումից հետո եկել են եզրակացության, որ բուհը ֆինանսական կոլապսի առաջ է կանգնած, ինչը ռեկտորը փորձում է լուծել դասախոսապրոֆեսորական կազմի հաշվինՙ նրանց աշխատավարձերը կրճատելով եւ աշխատանքային ծավալը մեծացնելով:

Համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանի խոսքերովՙ ռեկտորը կատարվածը ներկայացնում է բարեփոխումների շղարշի ներքո: «Քննարկումներից հասկացանք, որ անհրաժեշտ է գումարել բուհի կառավարման խորհրդի նիստ: Ամենայն հավանականությամբ, համալսարանում նոր ստորագրահավաք կսկսենքՙ կառավարման համակարգի խորհրդի նիստ անցկացնելու համար:

Նամակը կուղարկենք ԿԳ նախարար Արմեն Աշոտանին եւ, ամենայն հավանականությամբ, նամակում կխնդրենք դիտարկել Արա Ավետիսյանի պաշտոնում մնալու նպատակահարմարությունը»:

Դասախոսների հավաստիացմամբՙ անձնավորված խնդիր չկա, սա հատուկ Արա Ավետիսյանի անձի դեմ ուղղված ակցիա չէ, պարզապես համալսարանը քայքայման շեմին է: «Թե որքան կտեւի նման քաղաքականությունը, չեմ կարող ասել, սակայն մի բան է հստակՙ երկու օր առաջ տեղի ունեցած նիստի ժամանակ բոլոր ելույթներ ունեցողները լիարժեքորեն բացասական էին արտահայտվում ռեկտորի կողմից տարվող քաղաքականության դեմ», ասաց Խաչատրյանը:

Ռեկտոր Արա Ավետիսյանը կատարվածի վերաբերյալ այլ մեկնաբանություն ունի. համալսարանում ով որքան աշխատի, այնքան էլ աշխատավարձ կստանա: Այն, ինչ վերջին 2 տարվա ընթացքում կատարվում է համալսարանում, ըստ ռեկտորի, կոչվում է աշխատանքի արդյունավետ կազմակերպում:

«Պակաս միջոցների պարագայում, արդյունավետ կազմակերպման հարցը դարձել է ամենօրյա խնդիր: Բուհը պետք է իր առաքելությունն իրականացնի, պետք է կարողանա լրջորեն հաշվել ամեն մի դրամի նպատակային, արդյունավետ ծախսը: Բուհում վերջին տարիներին ֆինանսական մուտքերը նվազել են: Դա կապված է ընդունվածների թվի, հասարակության սոցիալ-տնտեսական վատ վիճակի, տեխնիկական եւ բնագիտական մասնագիտությունների ցածր պահանջարկի հետ», ասաց ռեկտորըՙ հավելելով, որ հենց այս խնդիրներից ելնելով պետք է կարողանան եկամուտները ճիշտ բաշխել ու պրոֆեսորադասախոսական աշխատակազմի վճարումը կազմակերպել: «Վարձատրության նոր համակարգին անցնելու հետ կապված անհամաձայնություն առաջացավ: Որոշ մասը ասում էՙ լավ է, որ անցնում ենք ըստ աշխատանքի ճշգրիտ վարձատրման ձեւին, սակայն համաձայն չենք, որ մեր աշխատավարձը կրճատվի», ասաց Ավետիսյանըՙ հավելելով, որ համալսարանի յուրաքանչյուր տարվա ուսումնական պլանը կազմվում է համաձայն ուսանողների թվի:

«Յուրաքանչյուր տարին ունի պարտադիր ժամաքանակ, ինչը փոփոխելի չէ: Դասախոսները դասախոսություն են կարդում, գործնական ժամեր անում, լաբորատոր աշխատանքներ եւ ավարտական աշխատանքներ ղեկավարում: Ըստ ծրագրերիՙ յուրաքանչյուր թեմային հատկացվում են ժամեր եւ սահմանվում էՙ որքան դասախոսության դեպքում քանի ստուգարք, քննություն եւ կոնսուլտացիա են անցկացվում եւ ժամաքանակի համապատասխան սահմանվում են վճարները: Տարբեր բուհեր այս ժամերին տարբեր վճարներ են սահմանում: Մենք էլ որոշեցինք տարբերակում դնելՙ դասախոսության ժամն ավելի շատ պետք է արժենա, քան կոնսուլտացիայի ժամը, նույն սկզբունքն է նաեւ գործնականի եւ ստուգարքի դեպքում: Որոշեցինք ժամարժեքներ սահմանելՙ ըստ եղած գումարների եւ ծանրաբեռնվածության, ստացանք միջին թիվ, որը հաշվարկի սկզբնակետ է, պրոֆեսորի դասախոսությունը մի գումար է, դոցենտինըՙ մի գումար: Նախորդ տարի շատ բարձր աշխատավարձեր էինք տվել, իսկ այս տարբերակումներ մտցնելուց զգալիորեն ցածրացել են աշխատավարձերը: Լսարանային ժամերի վճարը բարձրացել է, ոչ լսարանայինըՙ ցածրացել: Իսկ կոնկրետ մարդկանց համար տարբերություններ են տվելՙ կախված իրենց պարապած ժամերից»:

Ըստ Ավետիսյանիՙ եթե լսարանային ժամերի համամասնությունը ճիշտ պահեին ամբիոններում, ապա աշխատավարձերը պետք է պակասեին 6000-10000 դրամով: Ըստ ռեկտորիՙ շեղումներն ունեն մեկ օբյեկտիվ պատճառՙ ֆինանսական մուտքերը համալսարանում պակասել են: Ռեկտորի մեկնաբանությամբՙ համալսարանում կրճատված հաստիքները նորմատիվային են: «Պետք է կրճատվեր 53 լաբորանտական, 107 պրոֆեսորադասախոսական հաստիք: Ամբիոններին ասվել էՙ սա ձեր հաստիքներն են, քանի հոգով ուզում եք դա պարապեք: Լաբորանտներից նախատեսված թվից ավելի քչերն են ազատվելՙ միայն նրանք, ովքեր մասնագիտական կրթություն չունեին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՆԱՁՈՐՑԻ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԹՌԻՉՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ Է, ԹԵ՞…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԹՌԻՉՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ Է, ԹԵ՞...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական