Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻՑ 4 ՄԼՆ ԴՈԼԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

11/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի ՀՆԱ 20 տոկոսը արտերկրից ստացվող դրամական փոխանցումներն են

Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 20 տոկոսը կամ մոտ 1,9 մլրդ դոլար կազմում են արտերկրից դրամական փոխանցումները: Ընդ որում, Հայաստանի բնակչության 74 տոկոսը այս կամ այն չափով դրամական օգնություն է ստացել Ռուսաստանում բնակվող հարազատներից: Այս մասին երեկ հայտնեց «Դիվելոփինգ Մարքեթս Ասոշիեյթս» (DMA) ընկերության «Ֆինանսական կրթություն Հայաստանում դրամական փոխանցումներ ստացողների համար» ծրագրի ղեկավար Սառա Հյուգոն:

Ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ, ծրագրի իրականացման 10 ամիսների ընթացքում, իր ղեկավարած 20 հոգանոց թիմը աշխատել է 5 բանկերի հետ, այդ ընթացքում ֆինանսական խորհրդատվություն տրամադրելով 24 հազար մարդու: Նրանց 41 տոկոսը կամ մոտ 10 հազար մարդ դրանից հետո որոշել են բանկային հաշիվներ բացել, ավելի քան 4 մլն դոլարի խնայողություններ սկսել են պահվել բանկերում: Նշվեց, որ Հայաստանի չափահաս բնակչության միայն 17 տոկոսն ունի բանկային հաշիվ եւ միայն 1 տոկոսն է իր խնայողությունները պահում բանկերում: Ըստ Սառա Հյուգոյի, այս արդյունքները գերազանցել են իրենց սպասելիքները: Նա տեղեկացրեց, որ նման ծրագրեր են իրականացվել նաեւ այլ երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ղրղզստանում եւ Ադրբեջանում:

Կենտրոնական բանկում տեղի ունեցած սեմինարի ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշեց, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը ապացուցեց, որ ֆինանսական գրագիտությունն արդյունավետ գործիք է փոխելու մարդկանց ֆինանսական վարքագիծը եւ բարձրացնելու նրանց բարեկեցությունը:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը փաստեց, որ Հայաստանում շատերն են դրամական փոխանցումներ ստանում արտերկրից, բայց նրանցից քչերն են խնայողություններ կատարում բանկերում: Նրա համոզմամբ, անձնական ֆինանսների կառավարման բնագավառում մարդկանց գիտելիքների ավելացումից շահում են եւ նրանք, եւ երկրի տնտեսությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՐԱՏԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՊՐԵԼՈՒ Է «ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ»

Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԵՎ ԻՀԱՐԿԵ ԱԼԻԵՎ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԵՎ ԻՀԱՐԿԵ ԱԼԻԵՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական