ԿԳ նախարար Ա. Աշոտյանի եւ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (ՄՊՀ) պրոռեկտոր Դ. Նիդոեւի հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ըստ Աշոտյանիՙ հարցը ներառված է միջկառավարական հանձնաժողովի օրակարգում, եւ արդեն մի քանի տարի ընթանում են բանակցություններ: Ըստ Աշոտյանիՙ մասնաճյուղի հիմնումը միտված է բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը, նաեւ լավ բազա կհանդիսանա տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի ուսանողների համար: