Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Կյանքի 88-րդ տարում իր մահկանացուն կնքեց Երեւանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի երկարամյա եւ վաստակաշատ դասախոս, եվրոպական ժողովուրդների մշակույթի եւ գրականության հմուտ մասնագետ, գրականագետ եւ լեզվաբան Նորայր Սանթրոսյանը:

Ծնվել էր մտավորականի ընտանիքում, որդին էր հայտնի գիտնական-մանկավարժ Մուշեղ Սանթրոսյանի: Ստացել էր փայլուն կրթություն. Երեւանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո մեկնել էր Մոսկվա եւ սովորել Լոմոնոսովի անվան համալսարանի դասական բանասիրության բաժանմունքում: Նրա ուսումնառությունը անցել էր բացառիկ միջավայրում ու մթնոլորտում: Դասընկերներն են եղել Միխայիլ Գասպարովն ու ապագա այլ խոշոր գիտնականներ: Մոսկվայում էլ նա շարունակել է իր կրթությունը ասպիրանտուրայումՙ խորանալով հին հռոմեական գրականության ուսումնասիրության մեջ: Փայլուն պաշտպանելով ատենախոսությունըՙ Նորայր Սանթրոսյանը վերադառնում է Երեւան եւ վերադառնում է խոր ու հիմնավոր գիտելիքների մեծ բեռով: Նորայր Սանթրոսյանը խորապես տիրապետում էր լատիներենին եւ հին հունարենին (Մոսկվայի համալսարանում ուսանելու տարիներին ուսանողական թատրոնում հունական դասական պիեսները խաղում էին հին հունարեն, եւ Նորայր Սանթրոսյանը եղել է ուսանողական թատրոնի եռանդուն «դերասաններից» մեկը), ինչպես նաեւ եվրոպական ժամանակակից մի քանի լեզուների, իսկ ռուսերենի իր իմացությունը ուղղակի անթերի եւ կատարյալ էր: Նույնքան եւ, իհարկե, ավելի անթերի ու կատարյալ էին իր հայերեն խոսքն ու հայերեն շարադրանքը: Իր բանավոր լեզուն մտավորականի եւ բարձր մտավորականի լեզու էր, մտավորականի խոսքՙ կիրթ, վայելուչ, առանց կոպտությունների, ռամիկ ձեւերի, առավել եւս փողոցային լեզվի տարրերի: Եվ այդ ամենը գալիս էր անշուշտ մտավորականի իր բարձր ու հարուստ, կիրթ ու հետաքրքրական ներաշխարհից:

Ընտիր դասախոս ու հրաշալի մանկավարժ էր Նորայր Սանթրոսյանը: Նրանից սովորում էին բոլորըՙ եւ ուսանողները, եւ իր գործընկերները, եւ առհասարակ իր հետ շփվող մարդիկ: Խոր եւ հիմնավոր գիտելիքներ ուներ, եւ իր գործընկերները շատ հաճախ էին դիմում նրանՙ մասնագիտական բացատրություն կամ օգնություն հայցելով անծանոթ կամ դժվար որեւէ հարցի շուրջ: Եվ Նորայր Սանթրոսյանը սիրով ու համբերատարությամբ տալիս էր անհրաժեշտ գիտելիքն ու բացատրությունը, խոսում ու բացատրում էր մեղմորեն ու նրբավար, առանց դիմացինին ճնշելու իր իմացությամբ ու գիտելիքներով, առանց դիպչելու գործընկերոջ ինքնասիրությանը:

Գիտաժողովների ու գիտական քննարկումների ժամանակ իր խոսքը միշտ ծանրակշիռ էր, հիմնավոր, փաստարկված ու պատճառաբանված եւ այդ իսկ պատճառովՙ ազդեցիկ ու տպավորիչ:

Իբրեւ աշխատանքային ընկեր ու բարեկամ, իբրեւ առօրյա կյանքի մարդ, հրաշալի անձնավորություն էր Նորայր Սանթրոսյանը: Կենսասեր ու կենսախինդ մարդ էր նա, լիՙ անսպառ հումորով, բարի ու մեղմաբարո: Գրի ու մշակույթի մարդՙ իր հումորն ու երգիծանքը հաճախ վերածում էր դիպուկ էպիգրամների եւ սատիրական չափածոյի:

Վերջին տարիներին, տարիքի եւ առողջական վիճակի պատճառով, այլեւս չէր դասավանդում համալսարանում, բայց մշտապես կապված էր ամբիոնի հետ, ապրում էր ամբիոնի անցուդարձով, ամեն այցելությանը իր հարուստ գրադարանի գրքերից տրցակներով բերում էր նվիրելու ամբիոնին եւ իր գործընկերներին:

Պայծառ ու լուսավոր մարդ էր Նորայր Սանթրոսյանը, եւ պայծառ ու լուսավոր է ազնիվ մտավորականի իր հիշատակը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ` ՊԱՏԿԵՐԱԳՐՔՈՎ

Հաջորդ գրառումը

«ԵՌԱԳԼՈՒԽ ՎԻՇԱՊԸ» ԳԼԽԱՏՎԵՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ԵՌԱԳԼՈՒԽ ՎԻՇԱՊԸ» ԳԼԽԱՏՎԵՑ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական