Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՂՆԱՇԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Մեր երկրում ամենատարածված հիվանդություններից են ողնաշարային հիվանդությունները: Այս մասին վկայում է վիճակագրությունը` չհաշված դեպքերը, երբ ողնաշարի ցավերով տառապող մարդիկ գերադասում են ինքնաբուժությամբ զբաղվել կամ դիմում են հեքիմների, մերսումներ անողների: Եվ նրանց հիվանդության մասին տեղյակ չեն որեւէ հիվանդանոցում, հետեւաբար գրանցված չեն վիճակագրական որեւէ բազայում: Փաստերը, վիճակագրությունը ցույց են տալիս, որ ողնաշարային հիվանդություններն ավելի տարածվելու միտում ունեն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական, նյարդաբանական կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը երեկվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց վերջին 15 տարիների վիճակագրությունը, ըստ որի, 1998-2008 թվականներին, այսինքնՙ 10 տարվա մեջ կատարել են ողնաշարային 897 վիրահատություն, իսկ 2008-2013 թվականներին` վերջին 5 տարվա մեջ, 909 վիրահատություն, կրկնակի ավելի: Բժիշկ Եղունյանը նշում է, որ հիվանդների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ հիվանդության առաջացումը հիմնականում պայմանավորված է ապրելակերպով: Նա ցավով հավելում է, որ բակային խաղերի, բակերում հանդիպումների մշակույթը գնալով վերանում է, ու մեծ թե փոքր ավելի շատ նստում են տանը` համակարգչի առջեւ: Մարդիկ քիչ են քայլում, չեն զբաղվում սպորտով, եւ այս ամենն օրեցօր հանգեցնում է ողնաշարային հիվանդությունների: Անորակ սնունդն էլ իր հերթին է նպաստում, ըստ Մամիկոն Եղունյանի, անորակ սնունդը տանում է վաղաժամ ծերացման, առաջացնում է օրգանիզմում աղակալումներ: Բացի դրանից` հետագայում ողնաշարային հիվանդության պատճառ կարող են դառնալ դասագրքերով լի ծանր պայուսակները, որոնք կրում են դպրոցականները: Պատճառներից Մամիկոն Եղունյանն առանձնացնում է նաեւ բարձրակրունկ կոշիկները, որոնք ողնաշարի ուղիղ դիրքն ապահովել չեն կարող: Բժիշկը խորհուրդ է տալիս, որ չհագնեն նաեւ լրիվ հարթ կոշիկներ, քանի որ այս դեպքում էլ մարմնի ծանրությունն ընկնում է կրունկների վրա: Ըստ նրա` ողնաշարային հիվանդություններից խուսափելու համար նաեւ պետք է ապրել ակտիվ կյանքով եւ հետեւել, որ դեռ փոքր տարիքից երեխաները հետեւեն առողջ ապրելակերպին: Ինչ վերաբերում է բուժման մեթոդներին, բժիշկն ասում է` նախ հարկ է ճիշտ ախտորոշել հիվանդությունը եւ հետո նոր սկսել բուժումը: Մերսումներով բուժումներին մասնագետը դեմ չէ, բայց ասում է` միշտ չէ, որ մերսումն օգտակար է: Օրինակ` եղել է դեպք, երբ ողնաշարի փոքր ճողվածքը մերսումներց հետո ավելի է մեծացել, ստիպված դիմել են վիրահատության: Ըստ նրա` մերսումներով հնարավոր է լուծել միայն մկանային խնդիրը:

Իսկ ողնաշարային հիվանդությունների բուժումը, թեկուզ վիրահատական միջամտությամբ, Հայաստանում ավելի էժան է, քան ուրիշ շատ երկրներում: Պարզապես, այստեղ կան բնակչության շերտեր, որոնք չեն կարող վճարել անգամ այս մատչելի գները: Իսկ հետազոտման մեթոդների, բուժման, վիրահատությունների որակի վերաբերյալ Մամիկոն Եղունյանն ասում է, որ այստեղ դրանց որակը չի զիջում Եվրոպայում կատարվող բուժման կամ հետազոտության որակին. «Ընդհանրապես վիրահատական տեխնիկան աշխարհում այնքան է մշակված, որ կարող են միլիմետրերի ճշտությամբ վիրահատություններ անել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական